Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր աշխարհաքաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը հայտնվել է իր իսկ ագրեսիվ քաղաքականության արդյունքներով ծուղակում։ Հյուսիսում՝ Ռուսաստանը, որը այլևս չի հանդուրժում Ալիևի արևմտամետ ու թուրքամետ խաղերը։ Հարավում՝ Իրան, որի կարմիր գիծն է Սյունիքի միջանցքը։ Եվ ահա Ալիևը, որը տարիներ շարունակ սպառնում էր ուրիշներին, այսօր ինքը դարձել է ճնշման տակ «համբուրգեր»՝ երկու կայսրությունների մեջտեղում։
Այսօր աշխարհաքաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը հայտնվել է իր իսկ ագրեսիվ քաղաքականության արդյունքներով ծուղակում։ Հյուսիսում՝ Ռուսաստանը, որը այլևս չի հանդուրժում Ալիևի արևմտամետ ու թուրքամետ խաղերը։ Հարավում՝ Իրան, որի կարմիր գիծն է Սյունիքի միջանցքը։ Եվ ահա Ալիևը, որը տարիներ շարունակ սպառնում էր ուրիշներին, այսօր ինքը դարձել է ճնշման տակ «համբուրգեր»՝ երկու կայսրությունների մեջտեղում։
Ադրբեջանի լիակատար շրջափակումը այլևս միայն ժամանակի հարց է։ Նավթը չի փրկելու նրան, գազը չի փրկելու․ փակվեն ուղիները դեպի հյուսիս և հարավ, ու Բաքուն մնալու է թուրքերից կախված մենակ։ Իսկ Թուրքիան՝ իր տնտեսական ճգնաժամի մեջ, ի զորու չէ անվերջ կերակրել Ադրբեջանի ախորժակը։
Բայց ահա այստեղ բեմ է բարձրանում Հայաստանի ղեկավար դավաճանական գոյը։ Նա շտապում է փրկօղակ նետել Ալիևին ու թուրքերին՝ առաջարկելով այն, ինչն իրենք չեն կարողանում ստանալ ո՛չ պատերազմով, ո՛չ դիվանագիտությամբ․ միջանցք Հայաստանի սրտով։
Սա պատմական դավաճանություն է․
Երբ հյուսիսում ու հարավում Ալիևին պատրաստվում են ճզմել,
Երբ Ադրբեջանի համար փակվում են բոլոր իրական ելքերը,
Հենց այդ պահին Երևանը իր ձեռքով է պատրաստվում բացել նրանց փրկության ճանապարհը։
Եթե այս սցենարը իրականանա, ապա պաշտոնական Երևանը կմտնի պատմության մեջ ոչ թե որպես խաղաղության կերտող, այլ որպես թուրքական շահերի սպասարկու՝ սեփական երկրի հաշվին։
Հայաստանը դառնում է թշնամու թթվածնային խողովակը՝ այն ժամանակ, երբ կարելի էր պարզապես սպասել և տեսնել, թե ինչպես է Բաքուն խեղդվում իր իսկ ստեղծած փակուղում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է