Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի։ Նրանք, ում բռնի կերպով գերեվարել են, հիմա կանգնեցնում են իրենց դատարանների առաջ՝ իբր «օրենք խախտելու» մեղադրանքով։ Իսկ նույն այդ «օրենքներով» սեփական գույք ունեցած հազարավոր հայերին զրկում են իրենց հողից, տներից, ունեցվածքից։ Այսինքն՝ մի ձեռքով պատանդների դատ են սարքում, մյուս ձեռքով գողանում են հայի տունն ու հողը։ Սա ոչ թե օրենք է, այլ կազմակերպված հանցագործություն՝ պետական կնիքով։

Բայց ամենամեծ աղետը ոչ թե այնտեղ է, այլ հենց այստեղ՝ Երևանում։ Հայաստանի ղեկավարը բարձրաձայն ասում է՝ «Արցախցիները ետ չպետք է գնան»։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Եթե մեր ժողովուրդը չի վերադառնում իր տուն, իր հող, իր գերեզման, ուրեմն ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով ուրանում է Արցախը, իր պատմական հողը, իր ժողովրդի իրավունքը։
Այսօր դավաճան իշխանությունը փորձում է ոչ միայն լռել ադրբեջանական ոճրագործությունների վրա, այլև արդարացնել դրանք՝ ներսից քայքայելով ազգային դիմադրությունը։

Ադրբեջանը գողանում է մեր գույքը, իսկ Երևանը լռում է։

Ադրբեջանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին, իսկ Երևանը ձևացնում է, թե «սովորական դատական պրոցես է»։

Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախում հայը տեղ չունի, իսկ Հայաստանի ղեկավարը կրկնում է նույնը՝ իր բերանով։

Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է։ Սա Արցախի լիակատար ուրացումն է։ Երբ ղեկավարն ասում է՝ «չպետք է վերադառնան», նա խոսում է ոչ թե ադրբեջանական շահերից դուրս, այլ հենց դրանց սպասարկումով։

Պատմությունը շատ անգամ է տեսել դավաճան առաջնորդների վերջը։ Նրանց անունները հիշվում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ որպես դավաճանների։ Եվ այսօր Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ դառը փուլը, երբ դավաճանը պետական դրոշի տակ փորձում է փակել Արցախ կոչվող էջը։ Բայց այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ, քանի դեռ կա արդարության պահանջ։

Արցախը հնարավոր չէ ուրանալ։ Արցախը հնարավոր չէ վաճառել։ Արցախը հնարավոր չէ պատանդ վերցնել։ Արցախը հայի հայրենիքն է, և այս կեղծ «օրենքները» վաղ թե ուշ կփոշիանան, իսկ դավաճանությունը կստանա իր արժանի պատիժն ու գնհատականը։