Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ

Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագիրը շարունակում է մնալ հանրային և փորձագիտական քննարկումների կիզակետում։ Եթե իշխանությունները փորձում են այն ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» և տնտեսական հեռանկարների սկիզբ, ապա փորձագետների զգալի մասը շեշտում է՝ փաստաթուղթը ոչ միայն չի ապահովում անվտանգություն, այլև չի պարունակում իրական տնտեսական հնարավորություններ։

Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ընդգծելով․ «Այս պայմանագիրը, եթե տնտեսական որևէ հարց է լուծում, ապա ոչ մեզ համար»։

Պիպոյանի խոսքով՝ բոլոր պետությունների առաջին շեշտադրումը տնտեսականն է, մինչդեռ Հայաստանում այն դրվում է վերջին պլանում․

«Քննադատություններից խուսափելու համար իշխանությունը փորձել է փաստաթղթին տնտեսական փաթեթավորում տալ՝ օգտագործելով «խաղաղության խաչմերուկ» ձևակերպումը։ Բայց իրականում դա չի ապահովում որևէ տնտեսական հնարավորություն Հայաստանի համար»։

ՀԿ նախագահի գնահատմամբ, հռչակագրի դրույթների մասին որևէ հստակ պատկերացում չկա, և այդ անորոշությունը լրջագույն խնդիր է․

«Տնտեսությունն առանց դետալների չես կարող հավաքել։ Դա նման է առանց անհրաժեշտ մասերի մեքենա կառուցելուն։ Եթե ստացվի՝ արդյունքը կլինի բարեբեր, բայց ձախողման դեպքում հետևանքները աղետաբեր կլինեն»։

Պիպոյանը նաև ընդգծեց, որ չի հավատում ճանապարհների ապաշրջափակումից բխող խաղաղությանը․

«Ես չեմ լսել ադրբեջանական իշխանություններից որևէ թեզ, թե իրենց ճանապարհները հայերի համար էլ են բացվելու։ Ընդհակառակը, նրանք շարունակում են մնալ թշնամի»։

Ըստ Պիպոյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում են ուժեր, որոնք առաջնորդվելու են բացառապես ազգային շահերով․

«Այսօր մեզ պակասում են հայամետ քաղաքական ուժեր, որոնք ցանկացած պայմանավորվածության հիմքում կդնեն հայի շահը։ Առանց դրանց, ցանկացած փաստաթուղթ դառնում է վտանգավոր»։

Վաշինգտոնի հռչակագիրը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացվում։ Փոխարենը, փաստաթուղթը ընդգծում է երկրի վրա գնալով ուժգնացող արտաքին ճնշումները։ Իսկ ներսում իշխանությունը շարունակում է գործել կոշտ մեթոդներով․ եկեղեցականների կալանքի երկարացումը, գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը և ունեցվածքի նկատմամբ հարձակումները վկայում են, որ այլախոհությունը վերածվել է քրեական հետապնդման պատճառի։

Այս ամենը խորացնում է հասարակական հիասթափությունը․ մարդիկ չեն տեսնում ոչ տնտեսական հնարավորություն, ոչ էլ իրական խաղաղություն։ Նրանց համար առավել տեսանելի է աղքատության աճը, անորոշությունը և ապագայի հանդեպ անվստահությունը։ Իսկ իշխանության խոստացած «խաչմերուկները» վերածվում են ոչ թե բարգավաճման, այլ նոր կախվածությունների։

Իրանի նախագահի այցը ևս ընդգծում է, որ տարածաշրջանում ձևավորվում են նոր խաղի կանոններ, որտեղ Հայաստանը հայտնվել է թուլացած ու անպաշտպան դիրքում։ Իսկ Բաբկեն Պիպոյանի հնչեցրած գնահատականը, թե «այս պայմանագիրը մեզ համար որևէ տնտեսական հարց չի լուծում», փաստում է ոչ միայն փաստաթղթի դատարկությունը, այլև հանրային սպասումների կործանումը։

Եթե երկրում չձևավորվեն իրական հայամետ ուժեր, որոնք ազգային շահը կդնեն ցանկացած գործարքի հիմքում, ապա հանրային անվստահությունն անխուսափելիորեն կվերածվի պետական ճգնաժամի։