Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում բավականին լուրջ անհանգստություն կա Փաշինյանի ուղերձից հետո։ Կարծում են, որ Փաշինյանը կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների թեմայի մասին։ Թեպետ խորհրդարանական հերթական ընտրությունները նշանակված են եկող տարվա հունիսին, Նիկոլ Փաշինյանը կարող է անակնկալի բերել թե՛ ընդդիմությանը, թե՛ իր կողմնակիցներին՝ գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի համապատասխան լեգիտիմություն ստանա խաղաղության փաստաթուղթը վերջնական ստորագրելու համար։ Առավել ևս, որ Ադրբեջանն էլ չի ցանկանում պայմանագիրը ստորագրել միայն Փաշինյանի հետ, հայտարարելով, որ ցանկանում են պայմանագիր ստորագրել հայ ժողովրդի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։

Բնականաբար, հայաստանյան ընդդիմությունը երբեք պատրաստ չէ ընտրությունների, լինի դա արտահերթ, թե հերթական։ Մյուս կողմից՝ Փաշինյանը, արտահերթ ընտրություններ հռչակելով, խափանելու է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պլանները։ Այդ դեպքում նա չի հասցնի նոր քաղաքական ուժ ձևավորել, և արդյունքում բավական արագ իշխանությանը կհաջողվի անակնկալի բերել բոլոր ընդդիմադիրներին։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը ինքն էլ վստահ չէ արտահերթ ընտրությունների մասով։ Մի կողմից հասկանում է, որ իր ձեռքին հայտնվել է ընդամենը քարոզչական մի փաստաթուղթ, որը զուգարանի թղթի արժեք ունի, որքան էլ փորձում են այն առավելագույնս մանիպուլացնել, մյուս կողմից էլ Փաշինյանի վարկանիշը գնալով ավելի ու ավելի է նվազում։

Նույնիսկ Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը որևէ կերպ չի ազդել նրա վարկանիշի վրա։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք իրականացվում են գործող իշխանությունների պատվերով, ցույց են տալիս, որ ընդհակառակը, ժողովուրդն ամենևին էլ լուրջ չի համարում խաղաղության այն օրակարգը, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ուստի իր ծավալուն ուղերձում նա անընդհատ փորձում էր ժողովրդին համոզել, որ արդեն խաղաղությունը վրա է հասել, իսկ ընդդիմությունը դեմ է այդ խաղաղությանը։ Փաշինյանը նաև ձախողվել է այսպես կոչված հեղաշրջումների գործերով դատական վարույթներում, որքան էլ փորձում են մեղքերի սլաքներն ուղղել սրբազանների ուղղությամբ։

Այնուամենայնիվ, միայն Փաշինյանի չափազանց սակավ կողմնակիցներ են հավատում, որ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները կարող էին հեղաշրջման պլան գծել։

Ըստ էության, իշխանության համար չափազանց ռիսկային իրավիճակ է ստեղծվել՝ լինի հերթական, թե արտահերթ ընտրություններով։

Արտյոմ Ստեփանյան