Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Իրանի կասկածները չեն թոթափվել

Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, ու թեպետ պաշտոնական հանդիպմանը, մամուլի համար հայտարարությունների ընթացքում և պաշտոնական ձևակերպումներում իրանական կողմը հիշատակում էր հայ-իրանական դարավոր բարեկամությունը, ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը և այլ գեղեցիկ բառեր ասում, իրանագիտական շքեղ դիվանագիտական ձևակերպումներից անդին փաստն այն է, որ Իրանի նախագահի այցը չփարատեց նրանց կասկածները վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո։

Իրանից, հիշեցնենք, դժգոհության նոտաներ էին հնչում, և Փեզեշքիանն էլ Հայաստան էր ժամանել անձամբ Նիկոլ Փաշինյանից լսելու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վաշինգտոնում և ի՞նչ են պայմանավորվել։ «Մեր մտահոգություններն ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծել»,- գտնվելով Երևանում՝ X-ում գրել էր Իրանի նախագահը։

Սակայն արդեն Երևանում Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, և այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերը արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքըանը։

Փաստացի, Թեհրանի այս մեղմ ձևակերպումը վկայում է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել թոթափել բոլոր կասկածները, և Իրանում դեռևս խնդիրներ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ԱՄՆ-ի ներգրավման, ինչպես նաև այսպես կոչված՝ «Թրամփի միջանցքի» ստեղծման կապակցությամբ։ Եվ այժմ հետևելու են պրակտիկ գործողություններ, թե ինչպիսի՞, իրանական կողմը, բնականաբար, չի ասի։

Անի Մուրադյան