Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան

Մակրոնն ասում է, որ «Ռուսաստանի խոսքին չի կարելի հավատալ, այն գիշատիչ է Եվրոպայի մատույցներում, և Ուկրաինային պետք է տրվեն անվտանգության իրական երաշխիքներ, անվտանգության իրական մեխանիզմներով, որպեսզի վտահ լինենք, որ Ռուսաստանը կրկին չի հարձակվի»։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հայաստանին ոչ ոք անվտանգության երաշխիքներ չի ուզում տալ, չի ուզում նույնիսկ դրա մասին խոսել։ Ասել է թե՝ մենք պետք է հավատանք Ալիևի խոսքին, որը, երևի, գիշատիչ չէ։
Գիտե՞ք ինչու է այդպես. որովհետև մենք՝ Հայաստանը, իր անվտանգության երաշխիքների հարցը չի դնում կոշտ՝ որպես նախապայման, որպես հիմնական առանցք, առանց որի չի ստորագրի ոչ մի թուղթ և չի դառնա ոչ մեկի համար «Նոբելյան մրցանակի» մատերիալ։
Հա՜, մոռացանք, Թրամփն ասել է, որ եթե հարց լինի՝ զանգեք։ Ու մի ամբողջ ժողովուրդ ապրում է նման սառույցի վրա գրված անվտանգության երաշխիքների հույսին։ Մի ամբողջ ժողովուրդ ապրում է խաղաղության բլեֆի արյունոտ ստվերի տակ։

Ավելին, այդ երկրի հականիկոլական ընդդիմությունը չի կարողանում այս խնդիրը (անվտանգության երաշխիքները) ձևակերպել որպես քաղաքական օրակարգ, որի վրա կկառուցի իր բովանդակությունը, ցույց կտա իր պատկերացրած անվտանգության համակարգը։ Եվ սա հնարավորություն է տալիս Նիկոլին, երկիրը վարի տալուց հետո, դառնալ «խաղաղության օրակարգի» սիմվոլ։
 
Վիետնամի երկարատև հակամարտությանը վերջ տալու նպատակով 1973  թվականի հունվարի 27-ին ստորագրվեց Փարիզի խաղաղության համաձայնագիրը, որն իբր պետք է վերջ տար պատերազմին։ Դրանից հետո  պատերազմը նոր ու արյունալի թափ ստացավ, իսկ Հյուսիսային Վիետնամը ոչ միայն չհանեց իր զորքերը Հարավային Վիետնամից, այլև անցավ լայնածավալ հարձակման։
Փարիզյան խաղաղության համաձայնագրի համար ամերիկյան և վիետնամական պատվիրակությունների ղեկավարները՝ Հենրի Քիսսինջերը և Լե Դաք Թհոն արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերջինս, սակայն, իր մրցանակից հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խաղաղություն չի հաստատվել։
 
Հայաստանը կարիք ունի լրջության, ոչ թե շոուների, Հայաստանը կարիք ունի քաղաքական լիդերության, ոչ թե իներցիոն շքախմբերի, Հայաստանը կարիք ունի ներսում մթնոլորտի էական փոփոխության, որ ունակ մարդիկ գտնեն մասնակցության ձևաչափը, Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ»,- գրել է նա: