Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Իշխանությունը կրկին ձախողել է հայտարարագրման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը օրերս Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ հարկային հայտարարագրերի ներկայացման գործընթացը, մեղմ ասած, ձախողվել է, և որևէ առաջընթաց այդ ուղղությամբ չկա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության միայն 25 տոկոսն է ներկայացրել հայտարարագիր։ Ընդ որում, ներկայացվածների մեծ մասը պետական համակարգի ծառայողներ են, որոնց բառի բուն իմաստով ստիպել են մինչև մայիսի 1-ը ներկայացնել հարկային հայտարարագրերը։

Կառավարությունը հայտարարագրերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել էր մինչև նոյեմբերի 1-ը, բայց Պետական եկամուտների կոմիտեն վստահ է, որ մինչ այդ ամբողջական գործընթացը չի կարող իրականացվել։ Առավել ևս, երբ հայտարարագիր ներկայացվում է հիմնականում ստիպողաբար. առանց լծակների և ճնշումների ոչ ոք չի էլ ցանկանում ներկայացնել։ Բացի այդ, համակարգն ինքնին արդեն իսկ ձախողված է, քանի որ կան տեխնիկական լուրջ խնդիրներ՝ կապված թե՛ ID-քարտերի, թե՛ ընդհանրապես սերվերների աշխատանքի հետ։ Պրոբլեմների այս փունջը մի քանի անգամ խնդիրներ է առաջացրել հարկային հայտարարագրերի ներկայացման գործընթացում, և ստիպված են եղել ձգձգել վերջնաժամկետները։

Այժմ էլ կոմիտեն, մեր տեղեկություններով, առաջարկում է ևս երկու ամիս երկարաձգել՝ մինչև դեկտեմբերի 31-ը, բայց վստահ չեն, որ այդ ընթացքում 2024 թվականի պլանը կկատարեն։

Խնդիրներ կան նաև բանկային համակարգի հետ։ Պետական և բանկային համակարգերն իրար հետ բացարձակապես համակարգված չեն, և մարդկանց եկամուտների մասին տվյալները, որոնք առկա են բանկային համակարգում, շատ դեպքերում նույնիսկ չեն հասնում Պետեկամուտների կոմիտե։ Դա խնդիրներ է առաջացնում Կենտրոնական բանկի ու գործադիրի միջև։ Գործող իշխանություններն այժմ փորձում են միջոցներ ձեռնարկել։ Հասկանալով, որ իրենց ևս մեկ նորամուծությունը սովորույթի համաձայն ձախողվելու է, փորձում են միջոցներ գտնել, թե ինչպես լուծել այս խնդիրը։

Սոնա Սուքիասյան