Հատուկ առաջարկ Mastercard-ից՝ Black Friday-ին ընդառաջ
Black Friday-ին ընդառաջ՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, Mastercard-ը մեկնարկում է նոր արշավ Glovo-ի հետ: Արշավի շրջանակում միջազգային վճարահաշվարկային համակարգն առաջակում է Glovo-ում վճարել Կոնվերս Բանկի Mastercard քարտերով և օգտվել հատուկ՝ 50% զեղչից:
Զեղչի առավելագույն չափը 25,000 դրամն է, սահմանված է 10 անգամ օգտագործելու հնարավորություն:
Կոնվերս Բանկում հայտնել են, որ առաջարկից օգտվել կարող են Mastercard բոլոր քարտապանները, որոնք, կատարելով անկանխիկ գործարքներ, կկուտակեն նաև Կոնվերս միավորներ: Իսկ C360 փաթեթի օգտատերերը զուգահեռաբար կվայելեն նաև համապարփակ բանկային ծառայությունների բոլոր առավելությունները: Մասնավորապես, ընտրելով իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս հարմարեցված բանկային ծառայությունների փաթեթ՝ նրանք կստանան վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:
Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:
Ի դեպ, Mastercard քարտապանները կօգվեն ոչ միայն վերը նշված, այլև այդ համակարգի կողմից քարտապաններին ընձեռվող այլ շահավետ առաջարկներից:
Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է