Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ևս մեկ պահանջ է կատարում, այն է՝ փորձում է դեմիլիտարիզացնել Հայաստանի Հանրապետությունը։ Համենայնդեպս, միայն այդպես կարելի է եզրակացնել նրա երեկ արած հայտարարությունից, թե Հայաստանը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ։

«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ, տրամաբանական է։ Համենայնդեպս, մեր գնահատականն այս պահին սա է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս ֆոնին, երբ Հայաստանը նոր գումարներ չի ավելացնում սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Հենց երեկ Իլհամ Ալիևը ուղևորվել էր օկուպացված Քարվաճառ, որտեղ հայտարարել էր, թե Ադրբեջանը ուժեղացնում է իր ռազմական կարողությունները։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հատուկ նշանակության ուժերի թվաքանակը ավելացրել ենք հազարավոր մարտիկներով. չեմ ցանկանում նշել ճշգրիտ թիվը, բայց շատ ավելացվել է։ Նոր կոմանդո զորատեսակ է ստեղծվել։ Երկիր են բերվել նորագույն անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Կնքվել են պայմանագրեր նոր մարտական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ, իսկ առկաներն ամբողջությամբ արդիականացվել են։ Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ուստի, եթե ինչ-որ մեկի հիվանդ մտքում ծագի մտադրություն սադրանք իրականացնել մեր պետության դեմ, կարծում եմ, նրանք նորից կզղջան այդ մասին», - ասել է Ալիևը՝ հստակ ակնարկելով Հայաստանի Հանրապետությանը։

Եվ մինչ թշնամի պետությունը անընդհատ զինվում է, նոր ռազմական ծախսեր անում, Հայաստանի իշխանությունները գնալով ավելի են նվազեցնում Հայաստանի պաշտպանունակության մակարդակը։

Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ դավաճանություն։

Լիանա Մադոսյան