Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հանկարծակի ասուլիսը վկայեց, որ գործող իշխանությունները տենդագին պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, ընդ որում՝ քննարկում անգամ արտահերթ ընտրությունների հարցը։

Մասնավորապես, Փաշինյանի նաև արտահերթ ընտրությունների հնարավորության մասին էին հարցրել։ «Արտահերթ ընտրությունների հետ կապված այդպիսի տեսակետներ, նույնիսկ կոչեր, նույնիսկ կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արդեն ուշ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնող խմբի նիստ էր գումարել, որտեղ քննարկել էին ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8-ից հետո։Կուսակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նաև քննարկվել են իրենց անելիքները 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Քաղպայմանագրի» փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու։ «Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ հինգ տարով է մանդատ տվել, հետևաբար, արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա», - հայտարարել է Գևորգ Պապոյանը։ Փաստացի, Փաշինյանը ստիպված է եղել համաձայնվել կուսակիցների պահանջներին և արտահերթ ընտրությունների չգնալ։

«Քաղպայմանագիրն» ամենևին էլ հանրությանը ծառայելու բուռն ցանկությամբ չէ տոգորված։ Բանն այն է, որպեսզի նախկին պատգամավորները պատգամավորական բարձր թոշակ ստանան, պետք է առնվազն մեկ ամբողջ գումարման պատգամավոր լինեն։

«Քաղպայմանագրում» նախորդ գումարումը կիսատ մնաց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Այժմ էլ, եթե Փաշինյանը գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա ամբողջ խմբակցությանը զրկելու է հետո ողջ կյանքում բարձր պատգամավորական թոշակ ստանալու հնարավորությունից։ Ուստի և ողջ կազմով խմբակցությունը պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների չգնալ և թույլ տալ, որ իրենք այս գումարման ողջ ընթացքը պաշտոնավարեն որպես պատգամավորներ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ դա քաղաքական լուրջ վտանգներ է պարունակում իր համար։ Մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների փորձում էր գնալ, որպեսզի խափաներ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր ուժի մասնակցությունը, բայց և չի կարող դեմ գնալ սեփական կուսակիցների պահանջներին, որոնց համար ոչ թե Փաշինյանի իշխանությունն է կարևոր, այլ առաջին հերթին՝ սեփական բարեկեցությունը։

Անահիտ Մկրտչյան