Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Գրեթե միայն սիրելի Կարեն Դեմիրճյանը...
 
Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու և մեր ժողովրդին ռուսների և Ռուսաստանի դեմ տրամադրելու նպատակով։ Փաստացի խելամիտ և լկտի պրոպագանդայի արդյունքում Արևմուտքին հաջողվեց Հայաստանի ժողովրդին հանել Ռուսաստանի դեմ և մեր ժողովրդին համոզել, որ բոլոր պրոբլեմներն ու խնդիրները, որոնց առջև կանգնում է մեր ժողովուրդը անվտանգությունից մինչեւ սոցիալ-տնտեսական կապված են Ռուսաստանի հետ, արդյունքում Արևմուտքին հաջողվեց մեր ժողովրդի մեծ մասին համոզել, որ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, չի պաշտպանում Հայաստանի շահերը և եթե Հայաստանը շարժվի դեպի Արևմուտք կունենա անվտանգություն և բարեկեցություն։
 
Ցավոք սրտի այս պրոպագանդային նպաստեցին և թույլ տվեցին, որ Հայաստանում այդ պրոպագանդան իրականացվի նաև Հայաստանի իշխանությունները տարբեր չափերով և հետաքրքրություններից ելնելով։
 
Ամենահակասականն ու ողբերգականն այն է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունում իրական հայ-ռուսական հարաբերությունների կրող, այսինքն այսպես ասած պրոռուսական իշխանություն չի եղել, բոլոր իշխանություներնն էլ ունեցել են կամ դեպի Արևմուտք գնալու ցանկություն կամ երկու լարի վրա խաղալու քաղաքականության կողմնակից են եղել, բայց Արևմուտքին հաջողվել էր նաև ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանում եղել են պրոռուսական իշխանություններ, որոնք ոչ միայն չեն նպաստել երկրի զարգացմանը և չեն նպաստել, որ Հայաստանում լինի սոցիալական արդարություն, այլ նաև թալանել են ժողովրդին և թույլ չեմ տվել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը լավ ապրի, բայց իրականում այդ իշխանությունները չեն եղել պրոռուսական և չեն եղել հայ-ռուսական հարաբերությունների կրող։ Կարելի է ասել Հայաստանի հանրապետությունում ընդգծված հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչ եղել է միայն Կարեն Դեմիրճյանը և հետաքրքիրն այն է, որ մինչ այսօր էլ Կարեն Դեմիրճյանը շարունակում է մնալ մեր ժողովրդի կողմից ամենահարգված և սիրելի գործիչներից մեկը, եթե չասենք` գործիչը և խնդիրը կայանում է նրանում, որ փաստացի միակ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, պրոռուսական գործիչ Կարեն Դեմիրճյանը ժողովրդի կողմից ամենասիրվածն ու հարգվածն է, բայց հայ-ռուսական հարաբերություններն ու պրոռուսական գիծը Հայաստանում վարկաբեկված է։
 
Սա առաջին հերթին գալիս է նրանից, որ մեր նախկին իշխանությունները իրենց գործելաոճում ազնիվ չեն եղել նրանք ժողովրդին չեն բացատրել և ազնիվ չեն ասել, որ իրենք պրոռուսական ուժեր չեն, պրոռուսական գործիչներ չեն և նրանց նպատակը ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն են եղել, ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների հիման վրա Հայաստանի անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է եղել, այլ ուղղակի ձևացնելով, թե նրանք Ռուսաստանի բարեկամն են և շատ են սիրում Ռուսաստանն ու շատ են ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել իրականում խնդիր են դրել Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու և Արևմուտք տանելու։ Բայց խնդիրը կայանում է նրանում սիրելի ժողովուրդ, որ ինչ էլ խոսենք միևնույն է Հայաստանի միակ դաշնակիցը և Հայաստանի լավը ցանկացողը Ռուսաստանն է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը, մեր ռեգիոնի անվտանգության խնդիրը և լուծել Հայաստանի սոցիալ-տնտեսական պրոբլեմները։ Եվ այս իմաստով օրհասական է Հայաստանում ձևավորել իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող պրոռուսական քաղաքական համակարգ, որը անկեղծորեն կխոսի մեր ժողովրդի հետ և գաղափարական պայքար կտանի այն ուժերի հետ, որոնք ցանակնում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք` դնելով ոչ միայն Հայաստանը, այլ ողջ տարածաշրջանը Արևմուտքի համար ուղղակի մանրադրամի դերում, որը Արևմուտքը պետք է օգտագործի Ռուսաստանի դեմ իր գեոպոլիտիկ շահերի տրամաբանության մեջ, արդյունքում պատերազմ բերելով տարածաշրջան թքած ունենալով տեղի ժողովուրդների և պետությունների ապագայի վրա։ Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում վարկաբեկել են հայ-ռուսական հարաբերությունները, պրոռուսական լինելը դարձրել են ամոթ, պիտակավորում են, որ նրանք ովքեր հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են` Կրեմլի ագենտներ են և հիմա նրանք, ովքեր անկեղծ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են կամ պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից , վախենում են ասել, որ իրենք հանուն հայկական ազգային շահերի պրոռուսական ուժեր են, վախենում են ասել, որ իրենք կողմ են հայ-ռուսական ազգաշահ հարաբերություններին` մտածելով, որ ժողովուրդը իրենց չի սիրի։
 
Ես շարունակում եմ վստահորեն պնդել, որ իսկապես քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, նա չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց և չպետք է վախենա իր իրական տեսակետները ասելուց, եթե մարդը իսկապես պրոռուսական է և կարծում է, որ Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ, դրանից չպետք է վախենա, չպետք է մտածի, որ ժողովուրդը այդ գիծը չի ընդունում հետեւաբար ինքը պետք է խաբի ժողովրդին, ոչ, պետք է ճշմարտությունը ասել։ Իմ այս գրառման իմաստն այն է, որ պետք մենք ձեավորենք գաղափարական դաշտ, Հայաստանում կան ուժեր, ովքեր ասում են, որ պետք է գնանք Արևմուտք, Հայաստանում կա ուժեր , ովքեր ասում են` պետք է երկու լարի վրա խաղանք , Հայաստանսւմ պետք է լինեն ուժեր, կամ ուժ, որը պետք է հստակորեն ասի, որ ինքը Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ և գաղափարական պայքարի մեջ մտնի այն ուժերի հետ, որոնք պայքարում են հայ-ռուսական հարաբերությունները քանդելու և Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Եթե մենք չենք ձևավորելու այս քաղաքական ընկալումը ապա Հայաստանի քաղաքական կյանքը շարունակելու է լինել խճճված , լղոզված , կիսաճշմարտություններ ասող, իսկ հասարակությունն էլ անտարբեր և այդ անտարբերության արդյունքում Հայաստանը գնալու է դեպի կործանման։