Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասին

Past.am-ը գրում է․

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցի իր օգտահաշվի եթերում անդրադարձել է Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքին՝ առանձնացնելով դպրոցաշինության, ճանապարհաշինության և պետական պարտքի թեմաները։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում կառավարության քայլերը հաճախ ավելի շատ վնաս են տվել պետությանը, քան օգուտ։

Դպրոցաշինություն և «կախիչ օպերացիա»

Կարապետյանը հիշեցրել է, որ մինչև 2024 թվականը դպրոցաշինության ծրագրերը իրականացվում էին նորմալ ընթացքով․ վարկեր էին ներգրավվում, մրցույթներ կազմակերպվում, և դպրոցները կառուցվում էին համեմատաբար մատչելի գներով։ Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ երկրի ղեկավարի դպրոցներից մեկում կատարած այցի ժամանակ տեղի ունեցավ հանրահայտ «կախիչ օպերացիան»։

Նրա խոսքով՝ այդ գործողությունից հետո մրցույթների գներն անհասկանալիորեն թանկացան․ եթե նախկինում մեկ դպրոցի շինարարությունն արժեր մոտ 900 միլիոն դրամ, ապա նույն նախագծով հետագայում այն բարձրացավ մինչև 14 միլիարդ դրամ։ «128 դպրոցի շինարարության մրցույթների արդյունքում մեր երկիրը մոտ 120 միլիոն դոլար ավել է վճարել միայն ղեկավարի էմոցիոնալ պահվածքի պատճառով»,– ընդգծեց Կարապետյանը։

Նա համոզված է, որ խնդրի պատճառը ոչ թե նախագծերի որակն էր, այլ պետության կողմից գործարարների վրա ավելորդ ճնշումները․ «Որքան պետությունը ուժային մեխանիզմներով խստացնում է վերահսկողությունը, գործարարներն այդքան բարձրացնում են գները՝ իրենց ռիսկերը փոխհատուցելու համար»։

Ճանապարհաշինության «ոչ հերոսական» ցուցանիշները

Նարեկ Կարապետյանը խոսել է նաև ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։ Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը տարեկան կառուցում է մոտ 500 կմ ճանապարհ, ինչը ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում։ Սակայն, ըստ նրա, դա պարզապես նորմալ պետական պարտականություն է․ «Վրաստանում, առանց ավելորդ գովազդի, նույնքան ռեսուրսներով տարեկան կառուցվում է շուրջ 1000 կմ ճանապարհ»։

Կարապետյանը ընդգծեց, որ նման ցուցանիշները հերոսություն չեն, այլ նվազագույնը, որ պետք է ապահովի յուրաքանչյուր կառավարություն։

Պետական պարտքի վտանգավոր աճը

Կարապետյանը առանձնահատուկ շեշտ դրեց պետական պարտքի դինամիկայի վրա։ Նրա խոսքով՝ անկախության առաջին 27 տարում Հայաստանը կուտակել էր շուրջ 6 միլիարդ դոլարի պարտք։ Իսկ վերջին յոթ տարում՝ նույնքան։ «Այս կառավարությունը տարեկան միջինում ավելացնում է մոտ 1 միլիարդ դոլար պարտք։ Յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա արդեն ընկնում է միջինում շուրջ 10 հազար դոլար պարտքային բեռ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ գումարները հիմնականում չեն ուղղվում արտադրական հզորությունների զարգացմանը կամ տնտեսական եկամուտներ ապահովող նախագծերին, այլ գնում են ընթացիկ պակասուրդի լրացմանը։ Արդյունքում՝ պարտքի սպասարկումը դառնում է բյուջեի երկրորդ ամենամեծ ծախսային հոդվածը՝ բանակի և սոցիալական ծախսերից հետո։

Պետական կառավարման արդյունավետության խնդիրը

Կարապետյանը վստահ է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն կոռուպցիան է, այլև ոչ էֆեկտիվ պետական կառավարումը։ Նրա առաջարկն է՝ ներդնել պատասխանատվության հստակ մեխանիզմներ, երբ պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու կարիերան կախված կլինեն իրենց աշխատանքի արդյունքներից․ «Ով պետությանը տասնյակ միլիոնների օգուտ է տվել, պետք է արժանանա բարձր վարձատրության։ Իսկ ով վնաս է հասցրել՝ պարտավոր է կրել պատասխանատվություն»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է վտանգավոր իրավիճակի առաջ․ պարտքը շարունակաբար աճում է, իսկ դրա փոխարեն պետությունը չի ստեղծում եկամտաբեր համակարգեր։ «Պետական պարտքի վրա հիմնված տնտեսական զարգացումը վերջում հասարակության գրպանից է փակվելու՝ գնաճի և հարկերի բարձրացման տեսքով»,– ամփոփեց նա։

@PastOnline