Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել
Քաղաքականություն

Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված իր ելույթներում շատ ազատ է մեկնաբանում Հայաստանի տարածքով ադրբեջանցիների անխոչընդոտ անցնելու մասին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։

Այսպես, նա պնդում է, թե Հռչակագիրը երաշխավորում է Հայաստանի իրավազորությունը Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, մինչդեռ փաստաթղթից նման բան չի հետևում։ Այնտեղ օգտագործված է խորամանկ ձևակերպում՝ «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը իսկապես առկա են տեքստում, բայց ոչ այն իմաստով, որ դրանք երաշխավորվում են Հայաստանին, այլ այն իմաստով, որ լավ կլիներ, եթե բոլորը՝ միշտ և ամենուր, հարգեին դրանք։ Փոխարենը Ադրբեջանի և Նախիջևանի ԱՀ-ի միջև անխոչընդոտ կապի մասին նշված է հստակ՝ «նախատեսվում է անխոչընդոտ հաղորդակցություն»։ Իսկ ահա Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել ժողովրդին՝ պնդելով, թե «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային կարգավիճակը փաստաթղթով չի նախատեսվում, և ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Բայց Վաշինգտոնում տեղի ունեցած դիվանագիտական ձախողումը հետաքրքրում է ոչ միայն հայ հասարակությանը, որին իշխանությունները հեշտությամբ հանգստացնում են բացահայտ ստերով և փաստերի խեղաթյուրումով։ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի հարցերը շուտով հնչեցվեցին նաև Հայաստանի հարևանների և գործընկերների կողմից։ Ոչ թե այն երևակայական բարեկամների՝ ԵՄ-ից, որոնք առանց իրավիճակը վերլուծելու Փաշինյանին ողողեցին միանման շնորհավորական հեռագրերով, այլ իրական հարևանների և գործընկերների, որոնք շահերի խորը փոխկապակցության պատճառով իսկապես մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ։ Եվ, ինչպես տեսնում ենք, այդ մտահոգությունը իրենց դեպքում շատ ավելի խորն է, քան Փաշինյանի։

Այսպես, Իրանը կանխատեսելիորեն ցավոտ արձագանքեց Վաշինգտոնյան գագաթաժողովի արդյունքներին։ Ադրբեջանաթուրքական (դեռ մի բան էլ՝ ԱՄՆ-ի հայտարարված մասնակցությամբ) արտատարածքային գոտի՝ փաստացի ռազմական բազա, տեղակայված Իրանի սահմանի երկայնքով: Այ քեզ նվեր հարևանին։

Սակայն Իրանը արագ կողմնորոշվեց և ընտրեց չափազանց խորամանկ ռազմավարություն՝ սկսեց հրապարակային վստահություն հայտնել Փաշինյանի այն խոսքերին, թե ենթադրվող Զանգեզուրի միջանցքը լինելու է ամբողջությամբ հայկական իրավազորության ներքո, լիովին հսկվելու է հայ սահմանապահների և ուժայինների կողմից, որտեղ ադրբեջանցիները անգամ ծպտուն հանելու իրավունք չեն ունենա, իսկ նրանց մեքենաները մանրակրկիտ զննվելու են։ Ու եթե Փաշինյանը, ըստ իր խոսքերի, Ադրբեջանի հետ պայմանավորվել է նման՝ զուտ հայկական միջանցքի շուրջ, Իրանը հայտարարեց, որ այդ դեպքում որևէ մտահոգություն չունի։ Փաշինյանին մնում էր միայն համաձայնել. չէ՞ որ նա չի կարող բացատրություններ տալ, որոնք հակասում են այն պատկերին, որ իշխանությունը «վաճառում» էր ժողովրդին։ Խորամանկ իրանցիներն անմիջապես կազմակերպեցին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց արդյունքում ստիպեցին Փաշինյանին մի քանի անգամ կրկնել միջազգային հանրության համար, որ, իր ընկալմամբ, «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվելու է բացառապես հայերի կողմից։

Դա հուսադրող է հնչում Հայաստանի համար, բայց բոլորովին նման չէ այն համաձայնագրին, որի տակ ստորագրել է Ադրբեջանը։

Այսպիսով, Փաշինյանը հայտնվում է երկու կրակի արանքում, որոնք հերթով կվառեն իրեն երկու կողմից։ Ադրբեջանը պաշտպանելու է իր տեսլականը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ըստ որի՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն մաքսային և սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ» (ադրբեջանական ԶԼՄ-ներ)՝ հղում անելով «հռչակագրի վկա» ԱՄՆ-ի հեղինակությանը։ Իսկ Իրանը մյուս կողմից պահանջելու է, որ Փաշինյանը հավատարիմ մնա վերջին հանդիպումների ժամանակ տված խոստումներին՝ պահպանելով հայկական իրավազորությունը միջանցքի նկատմամբ։

Ինչի կհանգեցնի այս ամենը, հարց է։ Բայց արդեն նկատվել է. այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում