Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել
Քաղաքականություն

Ինչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Եթե դիտարկում ենք 2020 թվականից տեղի ունեցած իրադարձությունները, ապա կարող ենք տեսնել, որ Հայաստանը քիչ-քիչ, մաս առ մաս անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին։ Իսկ այդ զիջումներին վերջ չկա, քանի որ Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր առիթ օգտագործել նոր զիջումներ կորզելու համար։

Իսկ զիջումները միշտ արդարացվում են այն քողի ներքո, որ նույնիսկ որոշակի ձեռքբերումներ ենք ունեցել կամ ավելի շատ փրկել ենք, քան կորցրել ենք։ Դժվար է հավատալ, բայց դա է իրականությունը։ Իշխանությունները գրեթե միշտ իրենց գործողությունները «պարզաջրում» են նրանով, որ զիջումների այլընտրանքը ավելի կործանարար հետևանքները կարող էին լինել։ Պատահական չէ, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու հետ կապված, որպես հիմնական փաստարկ, Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր այն թեզը, թե դրա արդյունքում հազարավոր զինվորների կյանք է փրկել, որոնք հայտնվելու էին շրջափակման մեջ։ Հո չէ՞ր թողնելու, որ հազարավոր զինվորներ գերի ընկնեին։ Իսկ իշխանական քարոզչամեքենան այն գիծն էր առաջ տանում, թե ովքեր դեմ են այդ փաստաթղթի ստորագրմանը, նրանց զինվորների կյանքը չի հետաքրքրում։

Եռակողմ հայտարարության գործարկումից հետո էլ արդեն ընդգծվում էր, որ չնայած զ ի ջում ն ե րին, Ար ց ա խը գո յու թյու ն ը ապահովագրված է՝ արդեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր բացառում, որ արցախահայության ինքնորոշման հարցը կարող է նորից բարձրացնել, բայց կատարեց հակառակը, որոշ ժամանակ անց՝ Պրահայի հանդիպման ժամանակ, նա ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Այս դեպքում արդեն վերջինս նոր թեզ էր առաջ քաշում՝ նշելով, թե այդ ճանաչման ադյունքում վերահաստատվեց Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է՝ Արցա՞խն էր մեզ խանգարում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

Իհարկե, սա իշխանությունների հերթական քարոզչական մանիպուլ յացիաներից մեկն էր, որն իրականության հետ որևէ աղերս ունենալ չի կարող։ Բայց նույնիսկ այդ դեպքում շատ հարցեր են առաջանում, եթե անգամ ընդունենք իշխանությունների ասածները։ Ի մասնավորի, երբ Արցախը հանձնվեց, ինչո՞ւ ադրբեջանական զորքերը դուրս չեկան Հայաստանի ինքնիշխան այն տարածքներից, որոնք հասցրել էին օկուպացնել։ Այս ֆոնին առաջ եկավ հաջորդ թեզը, թե Հայաստանն իր առաջ խնդիր չի դնում ռազմական ճանապարհով օկուպացված տարածքներն ազատագրել, այլ դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն այդ տարածքներից դուրս կգան։ Բայց փոխարենը միայն Տավուշի հատվածում տեղի ունեցավ սահմանազատում, ինչի արդյունքում կորցրեցինք այդ տարածքում մեր ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանական կողմը հայտնվեց ավելի բարենպաստ հատվածներում։ Իսկ սահամանազատման գործընթացն այդպես էլ չհասավ այն տարածքներ, որտեղ ադրբեջանական զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք ու կարևոր դիրքեր զբաղեցրել։ Ավելին, ժամանակի ընթացքում ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեկան հայկական տարածքներից, այլև անընդհատ ավելի առաջ գալու ձգտումներ են ցուցաբերում։ Իսկ վերջերս էլ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք ուղղություններով ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերում։

Իսկ հիմա, երբ արդեն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում համաձայնեցված է, որ Սյունիքով ճանապարհ է տրվելու Ադրբեջանին, այսինքն՝ կատարված է հերթական զիջումը, իշխանությունների կողմից այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դրվում, թե դրա արդյունքում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կսկսի գործել, իսկ Հայաստանը կապաշրջափակվի ու կզարգանա։ Այս համատեքստում կրկին խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման մասին, սակայն այդ ճանապարհի վերահսկողությունը տրվում է արտասահմանյան ընկերության, ու անհայտ է, թե այդ ընկերության որքան բաժնեմասը կարող է պատկանել թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հատուկ շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ ճանապարհն էլ կոչվում է ԱՄՆ նախագահի անունով, ու այս մասով ԱՄՆ շահագրգռվածություն կունենա։ Բայց Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո, երբ դեմոկրատները կարող են գալ իշխանության, նրանք շատ հանգիստ կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից՝ ի հակադրություն Հանրապետական վարչակազմի վարած քաղաքականության, ինչպես այսօր Թրամփն է անում՝ ի հակադրություն դեմոկրատների։

Ու այդ ժամանակ հայկական կողմը նոր խնդիրների առաջ կարող է կանգնել։ Մյուս կողմից էլ՝ մենք ճանապարհ ենք տրամադրում, բայց Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից ճանապարհ տրամադրելու հստակ երթուղի չի նախանշվում։ Ուղղակի օդի մեջ խոսակցություններ են, թե Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Եվ վերջապես, չմոռանանք, որ Թրամփն այս պարագայում կողմ էլ չէ, այլ պարզապես վկա՝ առանց որևէ պատասխանատվության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում