«Քաղաքական ամենավերջին բոմժ». Փաշինյանի ինքնախոստովանությունը
«Ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ»,- ժամանակին ասել է Վանո Սիրադեղյանը։ Առնվազն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում այս խոսքը մարգարեական ստացվեց։ Փաշինյանն, ընդհանրապես, զինակիցներին դավաճանելու դասագրքային օրինակ է։ Տարիներ առաջ մի առիթով նա հայտարարել էր. «Երկրորդ դասագրքային օրինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եվ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաև խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաև Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ և դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»։
Տեր-Պետրոսյանն արդեն վաղուց Փաշինյանի թիրախում է, երեկ էլ գրառում է արել, առաջին նախագահին հորդորել հանդարտվել։ «Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան, 1996–ին դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին դուք փախաք իշխանությունից, 2008–ին դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ։ Պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»,– գրել է Փաշինյանը։
Պատմական փաստերը մեջբերելու, Փաշինյանին ու իր թիմակիցներին հիշեցնելու կարիք չկա, այդ մարդիկ միտումնավոր նույնիսկ սեփական անցյալն են ուրանում։ Նրանց բնութագրելու համար նաև բառեր ընտրելու կարիք չկա։ Ինքը՝ Փաշինյանը հրաշալի նկարագրել է դա «քաղաքական ամենավերջին բոմժ» արտահայտությամբ։
Էլինա Հակոբյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է