Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Թուրքիան անցել է պրակտիկ գործողությունների

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարել է, թե Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ Թուրքիան ձեռնարկում է Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար։ Թուրք նախարարը համոզմունք է հայտնել, թե «Զանգեզուրի միջանցքը կամրապնդի» տնտեսական համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև , ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։ «Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։

224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին: «Նոր ճանապարհը նախատեսված է 5.5 միլիոն ուղևորի և 15 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։ Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ, ինչը նաև հզոր խթան կդառնա Արևելյան Անատոլիայի տնտեսության համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ հավելելով, որ Անկարան Նախիջևանի սահման հասնող այդ 224 կիլոմետրանոց երկաթուղու համար ներգրավել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։ Օրերս էլ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Հայաստանը պարտավորվել է իր տարածքում 43 կմ երկաթգիծ կառուցել։

Փաստացի, Թուրքիան և Ադրբեջանն անցնում են «Զանգեզուրի միջանցքի» յուրացման պրակտիկ գործողությունների, իսկ Հայաստանը իր հաշվին երկաթգիծ է կառուցելու թշնամիների համար։ Ի դեպ, Հայաստանի կառավարությունից արձագանքել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից՝ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը: «Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու», - ասել է Խուդաթյանը՝ միաժանամանակ հավելելով, որ Երևանը «պատրաստ է և հետաքրքրված է» Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությամբ։

Անի Մելիքյան