Գրիգորյան. Սխալը ուղղելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները երկարաձգեցին Կարապետյանի կալանքի ժամկետը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայկական Սփյուռքի նախագահ Աշոտ Գրիգորյանը rt.com-ին տված հարցազրույցում ասել է, որ բոլոր հայերը զարմացած են Հայաստանի իշխանությունների կողմից գործարար Սամվել Կարապետյանին ներկայացվող մեղադրանքների բացատրությունների բացակայությունից։
«Մենք բոլորս զարմացած ենք, որ նրանք իրենց սխալը ուղղելու և ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեզ բոլորիս՝ սփյուռքի բոլոր հայերին, բացատրություն տալու այն մասին, թե ինչի մեջ էր մեղադրվում Սամվել Կարապետյանը, փոխարեն նրանք կալանքը երկարաձգեցին ևս երկու ամսով։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից և Հայ Առաքելական Եկեղեցու վրա բավականին լուրջ հարձակումից հետո մենք բոլորս դատապարտեցինք դա», - ասել է rt.com-ի զրուցակիցը։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ընդգծել է, որ Կարապետյանի վրա հարձակումներն անհասկանալի են, հաշվի առնելով այն, որ նա միայն աջակցել է Կաթողիկոսին և Հայ Եկեղեցուն։ «Ինչո՞ւ են Հայ Առաքելական Եկեղեցու այնպիսի մեծ ներկայացուցիչներ, ինչպիսիք են արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, բանտում: Ոչ մի բացատրություն չի տրվել: Եվ մենք մեծ հույսեր ունենք, որ սեպտեմբերը փոթորկալից կլինի։ Մենք ազատ կարձակենք Կարապետյանին և բոլոր ձերբակալվածներին, երկու արքեպիսկոպոսներին», - եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է