Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը

Տարեցտարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղերձները ավելի լկտի, ցինիկ և հակահայկական են դառնում։ Այս անգամ էլ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ տարածած ուղերձում Փաշինյանը հայտարարել է, թե չպետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, քանզի նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։

«Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։ Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»,– հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, թե որդեգրել են Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունը իրական դարձնելու ռազմավարություն։

Սա շարունակությունն էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե չգնաց Ադրբեջանի հետ զիջումների, որպեսզի հանկարծ իրեն դավաճան չասեն։ Որ Փաշինյանին ու իր թիմին դավաճան են ասում, վաղուց այլևս որևէ մեկը չի էլ հերքում, անգամ գործող իշխանությունները։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան շարժման էջը փակելու, ամեն գնով ադրբեջանական նարատիվներն առաջ տանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները առանց քննարկելու կատարելու փաշինյանական իշխանության քաղաքականությունը վկայում է, որ սպառնալիքներն ու կախվածությունները մեծացել են։

Հայաստանը պարզապես վերածվել է Արևմուտքի և տարածաշրջանում Արևմուտքի շահերը ներկայացնող Թուրքիայի վասալի, և իր քաղաքականությունն էլ հարևան այլ պետությունների հետ վարում է հենց այդ վասալության տրամաբանությունից։

Ըստ էության, ամբողջ խնդիրը ցինիզմի այն գերադրական աստիճանն է, որով Փաշինյանն իրականացնում է իր քաղաքականությունը, նման հայտարարություններ անում, քանի դեռ նա ներսում ռեալ և իրական ուժ չի տեսնում, որից կկարողանա վախենալ։ Իսկ դրա համար ընդամենը հարկավոր է ընդդիմության համախմբում։

Շուշան Մելքումյան