Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում

Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել խնդիրները ձգձգելու մոտեցումից և փոխարենը որդեգրել հարցերի լուծմանը միտված դիվանագիտություն.

«Մեր մենթալիտետում կա որոշակի բանաձև․ եթե մեզ հաջողվեց այս կամ որևէ հարցի լուծումը ևս մի ամսով, երեք ամսով, չորս տարով, 10 տարով հետաձգել, ուրեմն դա հաջողություն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»։

Նրա խոսքով՝ այն գործելակերպը, երբ խնդիրները թողնվում են ժամանակի տարբեր փուլերով, պետք է բացառվի․
«Հետաձգեք, հետաձգեք, այս շաբաթ էլ անցնի, Նոր տարին, Սբխեչը, Վարդավառը, Զատիկը, և մենք այս փուլերով ենք առաջ գնում։ Մենք պետք է հրաժարվենք այս գործելակերպից իսպառ»։

Նա անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական հարաբերություններին՝ շեշտելով փոխվստահության խնդիրը և դիվանագիտության դերը։

«Խնդիրը կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցելն է: Ես ավելին ասեմ՝ եթե փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանը իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի։ Դիվանագիտությունը անվստահության միջավայրում վստահության ինչ-որ մի փոքր հենման կետ կամ տեսական հնարավորություն ստեղծելն է»։

Օրեր առաջ, Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ իր ուղերձում Փաշինյանը հայտարարել էր․
«Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։ Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը ՀՀ-ը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։

Վարչապետն ու իր թիմը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքած հռչակագիրը ներկայացնում են որպես դիվանագիտական խոշոր ձեռքբերում։ Սակայն Fox News-ը գրում է, որ փաստաթղթով խաղաղության որևէ հարց չի լուծվում, ընդամենը ԱՄՆ նախագահ Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին։ Թուրքիան էլ, ոգևորված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարով, արդեն ֆինանսական պլաններ է կազմում, որտեղ Հայաստանը միայն տարանցիկ երկրի դեր է ունենալու։

Ալիևն էլ իր հերթին գրել է․
«Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և դրա համար կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան»։

Ներքաղաքական դաշտում իշխանությունը շարունակում է ճնշումները ընդդիմադիր գործիչների, հոգևորականների և գործարար Սամվել Կարապետյանի դեմ։

Միքայել Սրբազանի գործով դատական նիստերը տևել են ընդամենը 10 օր։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է․
«Դատավորն ինքն էլ է հասկանում, որ ապօրինություններ է անում, սխալ գործողություններ է կատարում, բայց նա անզոր է, ի վիճակի չէ արդար որոշումներ կայացնելու։ Դատավորը պիտի լինի նա, ով կարող է հաղթահարել ճնշումները և անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։ Դատավորը ցույց է տալիս, որ մեղադրական վերդիկտ է կայացնելու՝ անկախ ապացույցներից։ Նրա գործողություններում ակնհայտ է, որ կա վախ, ճնշում»։

Նման իրավիճակ է նաև Սամվել Կարապետյանի գործում․ նրա կալանքի վերաբերյալ բողոքը Վերաքննիչ է հասել դիմումի մուտքագրումից միայն 7 օր անց։ Փաստաբանները սա համարում են միտումնավոր ձգձգում՝ իշխանության համար հարմար դատավոր գտնելու և կանխատեսելի որոշում ապահովելու համար։

Քաղաքական հետապնդումները, ըստ ընդդիմության, միայն կուժեղանան՝ խորհրդարանական ընտրություններին և Ադրբեջանի հետ նոր փաստաթղթի ստորագրմանը մոտենալու ժամանակ։