Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին

Վաշինգտոնում կնքված թղթի կտորից հետո Հայաստանի գործող իշխանությունները փորձում են բոլորին, այդ թվում՝ Իրանին համոզել, թե դա ուղղված չէ այլ պետությունների դեմ։ Փաշինյանն ինքն էլ Fox News-ին հարցազրույց էր տվել, հայտարարել, թե «հռչակագիրը» հնարավորություն է նաև Իրանի համար։ Պաշտոնական Երևանը Թեհրան էր գործուղել փոխարտգործնախարարին, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան այցի ընթացքում կրկնել իր միտքը, որ «Թրամփի ճանապարհը» որևէ մեկի դեմ չէ։

Իհարկե, այս հավաստիացումներն ամենևին էլ լուրջ չէին ընդունվել Փեզեշքիանի կողմից։
Նույն այդ Fox News-ը ծավալուն վերլուծական է հրապարակել, նշել, թե Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանի կառավարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելով։ «TRIPP անունով հայտնի համաձայնագիրը, տնտեսական առումով, Վաշինգտոնին անմիջական վերահսկողություն է տրամադրում Կասպից ծովի ածխաջրածինների դեպի Եվրոպա հասցնելու հարցում։ ԱՄՆ-ն կկառավարի այս միջանցքով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքները, հեռահաղորդակցության ցանցերը և էներգետիկ խողովակաշարերը, ինչը ամերիկյան ընկերություններին գերիշխող դիրք կտա տարածաշրջանային նավթի, գազի և ապրանքների տարանցման ոլորտում։

Վերահսկելով այս տրանսպորտային զարկերակը՝ ԱՄՆ-ը ոչ միայն միլիարդավոր դոլարներ կստեղծի ապագայում առևտրի և ներդրումների ոլորտում, այլև Եվրոպային կտրամադրի մատակարարման այլընտրանքային ուղիներ, որոնք կնվազեցնեն կախվածությունը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից։ Դաշնակիցների համար միջանցքը ապահովում է Կասպից ծովի էներգիային ավելի էժան և անվտանգ հասանելիություն։ Թեհրանի համար դա նշանակում է եկամուտների կորուստ, ազդեցության կորուստ, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի անփոխարինելի միջնորդի դերում հանդես գալու իր կարողության ավարտ։ Համաձայնագիրը կնքվել է ՆԱՏՕ-ի աջակցությամբ, և որոշ դիտորդներ այն արդեն անվանում են պատմական խաղաղության համաձայնագիր», - գրում է Fox News-ը։

Թուրքիայի իշխանությունն էլ չեն թաքցնում իրենց ուրախությունը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ։ «Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», - հավելել է Էրդողանը։ Նկատենք՝ Իրանի մասին ոչ մի բառ։ Էրդողանը, իհարկե, կարող էր ավելի անկեղծ գտնվել, հայտնել, որ Հայաստանն էլ բնավ տեղ չունի այդ ճանապարհում։ Դա է վկայում երկաթգծի նոր նախագիծը, որ Թուրքիան մեկնարկել է։ Այդ նախագիծն ավելի էժան կլիներ, եթե անցներ Հայաստանի տարածքով՝ օգտագործելով արդեն առկա կամ վերանորոգման ենթակա ենթակառուցվածքները։ Դա նաև հնարավորություն կտար խոսելու Հայաստանի՝ միջազգային տարանցմանը ներգրավելու մասին, բայց այդ երկաթուղին մի Մեղրիով է անցնելու՝ ամերիկյան վերահսկողությամբ, և ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրանը դրանից որևէ օգուտ չեն ստանալու։

Անի Միրզոյան