Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված

Երբ վերլուծաբաններն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական նարատիվներ է առաջ մղում հայ հանրության մեջ, իշխանական քարոզչամեքենան ցնցումների մեջ է հայտնվում, անցնում վիրավորանքների ու հայհոյանքների։ Մինչդեռ փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն Հայաստանում փորձում է թերարժեքության բարդույթ սերմանել, իսկ այդ հարցում նրա միակ ու անդավաճան դաշնակիցը Իլհամ Ալիևն է։ Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում վարչապետը նշել է, որ հայկական մտածողության մեջ դեռ պահպանվում է այն համոզմունքը, թե հարցի լուծումը երկար ժամանակով հետաձգելը հաջողություն է։ «Մեր մենթալիտետում կա որոշակի բանաձև․ եթե մեզ հաջողվեց այս կամ որևէ հարցի լուծումը ևս մի ամսով, երեք ամսով, չորս տարով, 10 տարով հետաձգել, ուրեմն դա հաջողություն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»,- ընդգծել է նա։

Օրեր առաջ էլ Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ ուղերձում ավելի հեռուն էր գնացել, հայտարարելով, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ–ի կողմից։ «Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար»։

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով, և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ «Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք։ ԽՍՀՄ–ի կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին, և այդ սոցիալ–հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»,- ասել էր նա՝ հայտարարելով, թե որոշել է այլևս չշարունակել Ղարաբաղյան շարժումը։

Գրեթե նույն պահին Իլհամ Ալիևը Քարվաճառում խրոխտ ելույթներ էր ունենում, հայտարարում, թե հայ ժողովուրդը հիվանդ հասարակություն է։ «Ի՞նչ ենք մենք նրանց արել, ի՞նչ վատ բան ենք գործել, որ բախվել ենք նման վայրագության։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը ավերվել են, մզկիթները քանդվել են, պղծվել են, մարդիկ սպանվել են, այրվել։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով մեզանից ժամանակ խնդրեցին՝ իրենց իրերը վերցնելու համար։ Մենք նույնիսկ նրանց ժամանակ տվեցինք։ Իսկ նրանք ի՞նչ արեցին։ Այրեցին, ծառեր հատեցին։ Մի՞թե մարդն ընդունակ է նման բանի։ Չէ՞ որ դա արել են ոչ միայն սեպարատիստների առաջնորդները։ Դա արվել է զանգվածային կերպով։ Այսինքն՝ մենք պետք է իմանանք, թե ով է մեր առջև, ովքեր են մեր հարևանները»,- ասել էր Ալիևը՝ նշելով, թե Հայաստանը ապրում է մի հասարակությունում, որը օկուպացիայի ժամանակ կողոպուտը դարձրել էր իր եկամտի հիմնական աղբյուրը։

Փաշինյանն ու Ալիևը ձեռք–ձեռքի տված մեղադրանքներ են հղում հայ ժողովրդին, միջազգային ասպարեզում փորձում արդարացնել ադրբեջանական վայրագությունները, տպավորություն ստեղծում, թե հայ ժողովուրդն է մեղավոր իրեն պատուհասած արհավիրքների համար։ Իսկ միջազգային գանգատները հետ քաշելու որոշումն էլ բխում է հենց այս տրամաբանությունից, երբ քաղաքակիրթ աշխարհին զրկում են Ադրբեջանի կատարած հանցագործություններին տեղեկանալու հնարավորությունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ դավաճանություն։

Աննա Հունանյան