Իշխանությունները շտապում են դատել Միքայել Սրբազանին
Երեկ ավարտվել են Միքայել Սրբազանի գործով հիմնական դատալսումները, որոնք տևել են ընդամենը 10 օր։ Հաջորդ դատական նիստին կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանի գնահատմամբ, այն, ինչ անում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ «Դատավորն ինքն էլ է հասկանում, որ ապօրինություններ է անում, սխալ գործողություններ է կատարում, բայց նա անզոր է, ի վիճակի չէ արդար որոշումներ կայացնելու։ Դատավորը պիտի լինի նա, ով կարող է հաղթահարել ճնշումները և անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։ Դատավորը ցույց է տալիս, որ մեղադրական վերդիկտ է կայացնելու՝ անկախ ապացույցներից։ Նրա գործողություններում ակնհայտ է, որ կա վախ, ճնշում»,– ասել է Երեմ Սարգսյանը։
Գործը չափազանց արագ քննելու՝ իշխանությունների տրամադրվածության մասին ասել էինք նախկինում։ Ընդ որում, առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է այդքան շտապում փաշինյանական իշխանությունը։ Իրար հետևից նիստեր նշանակում, մերժում պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, ձգտում օր առաջ ավարտել քննությունը ու մեղադրական վճիռ կայացնել Միքայել Սրբազանի համար։ Փաշինյանական իշխանությունը շտապում է մեկ պատճառով։ Հասկանում են, որ Աջապահյանի գործով չեն կարող մեծ պատժաչափ սահմանել, բայց առավելագույնն են պահանջելու։ Իսկ վճռի հրապարակումը, անկախ ամեն ինչից, ծանր հոգեբանական ազդեցություն է ունենալու թե՛ հասարակության, թե՛ ընդդիմադիր ուժերի համար։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա կողմնակիցների պարագայում նման արագություն քննությանը հաղորդել չի ստացվի։ Սամվել Կարապետյանի դեմ էլ մեծածավալ նյութեր են նախապատրաստվում, իսկ Միքայել Սրբազանի դեմ վճիռը ազդակ կլինի իշխանության համար՝ նոր բռնաճնշումներ սկսելու ընդդիմախոսների նկատմամբ։
Անի Վարդապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է