15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը
Հայաստանի գործող իշխանությունները կրկին հայտնվել են հասարակական քննադատության թիրախում՝ փորձելով զրպարտանքի ու ծաղրի միջոցով սևացնել բարեգործական նախաձեռնությունը։ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական ծրագրին՝ այն փորձելով ներկայացնել որպես քաղաքական հաշվարկ։ Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանի և Գիտելիքի օրվա կապակցությամբ շուրջ 15․000 առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրելուն։
Սակայն, ինչպես հաճախ է պատահում, իշխանության ներկայացուցիչի գրառումն ավելի շատ ծաղրի է արժանացել հենց հասարակության կողմից։ Օգտատերերը հիշեցրել են, որ նման նվերները շատ ընտանիքների համար իրական աջակցություն են, հատկապես գյուղական համայնքներում։
Օգտատեր Արմեն Ֆահրադյանը գրել է․ «...Ինչո՞ւ եք ծնողներին ու իրենց արժանապատվությանը կպնում։ Հասարակ գյուղացու համար, ով դպրոց է ճանապարհում մի քանի երեխա, թեկուզ 5000 դրամի աջակցությունն էլ մեծ բան է։ Դուք 15․000-ի անեիք»։
Մեկ այլ օգտատեր՝ Արմինե Նավոյանը, արձանագրել է․ «Եթե դուք ինչ-որ բան եք արել, դա արել եք համայնքային բյուջեից, ոչ թե անձնական գրպանից։ Եթե սա ընտրակաշառք է, հիշեցնեմ՝ ժամանակին մեկն էլ կար ջեմ էր բաժանում ու երկրի ղեկավար չդարձավ դրանով։ Ձեր իշխանությունը սովոր է բոլորին քննադատել, ցանկացած բանի տակ ենթատեքստ փնտրել»։
Բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ նման նվերները առաջնային կարիք են փակել հազարավոր ընտանիքների համար։ «Միգուցե վարկաբեկելու փոխարեն կազմակերպեիք ու բոլոր առաջին դասարանցիներին ձեր ասած 5000 դրամանոց պայուսակներն ու պիտույքները նվիրեիք, ու տեսնեիք երեխաների ուրախ աչուկները», – գրել է մեկ այլ օգտատեր։
Իսկ մինչ օգտատերերը պաշտպանել են Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, իշխանամետ լրատվամիջոցները տարածել են ակնհայտ բեմադրված տեսանյութեր, որտեղ իբր մարդիկ այրում են ստացած պայուսակները։ Սա էլ ավելի մեծ դժգոհություն է առաջացրել։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը հիշեցրել է, որ «Տաշիր» հիմնադրամի այս նախաձեռնությունը նորություն չէ․ «Արդեն 30 տարուց ավելի է, Կարապետյանները դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրում Հայաստանի առաջին դասարանցիներին։ Ընդհանուր առմամբ ավելի քան 70․000 երեխա տարիների ընթացքում այդ նվերը ստացել է։ Նույնիսկ այսօր դպրոց գնացող շատ փոքրիկների ծնողները ժամանակին եղել են այդ նախաձեռնության շահառուներ»։
Այսպիսի ծրագրերը ոչ միայն սատարում են սոցիալապես անապահով ընտանիքներին, այլև երկարամյա ավանդույթ են, որն իրական արդյունք է տալիս։ Բայց իշխանության անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության պայմաններում անգամ այս պարզ մարդասիրական քայլը դարձել է թիրախ՝ քաղաքական շահարկումների համար։
Հասարակական արձագանքը, սակայն, ցույց է տալիս, որ մարդիկ գնահատում են ամեն մի գործ, որը թեթևացնում է իրենց հոգսը։ Իսկ եթե իշխանությունը շարունակի ծաղրել բարեգործությունը, ապա իր իսկ հեղինակությունն ավելի է խարխլելու։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան