Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Երրորդ նախագահն է Սամվել Կարապետյանին խնդրել գնել ՀԷՑ-ը

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է բռնաճնշումները գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշագրավ տեղեկություններ է հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասին։ Հիշեցնենք, իշխանություններն այս օրերին, բացի Կարապետյանին կալանքի տակ պահելուց, նաև ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթաց են սկսել, ժամանակավոր կառավարիչ նշանակել և փորձում են խլել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» Սամվել Կարապետյանի ընտանիքից։

Սերժ Սարգսյանը երեկ իր դատական նիստից հետո ճեպազրույց է տվել լրագրողներին՝ նշելով, որ պետք է բացահայտ ասի, որ Սամվել Կարապետյանին ինքն է խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որովհետև դրանք, իրոք, շատ վատ վիճակում էին։ «Պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, պետք էր մարդ, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 18 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է։ Ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվել է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի»,– նշել է Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը փաստացի հաստատում է տեղեկությունները, որ Կարապետյանն ինքը, առանձնապես ցանկություն չունենալով, գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» զուտ Հայաստանի Հանրապետության օգնելու համար։ Այս տարիների ընթացքում ահռելի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել, հնարավորինս արդիականացվել են էլեկտրական ցանցերը։ Եվ այժմ Կարապետյանը բոլոր իրավունքներն ունի իր շահերը պաշտպանելու։

Հիշեցնենք, Կարապետյանների ընտանիքը 500 միլիոն դոլարի հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ այդքան պահանջելով Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ գործող իշխանություններն, ընդհանրապես հաշվի չառնելով նրա վաստակը, զուտ բացառապես եկեղեցուն աջակցող մեկ անմեղ արտահայտության համար, ոչ միայն կալանավորել են Սամվել Կարապետյանին, այլ նաև փորձում են ունեզրկել նրան։ Իհարկե, այս իմաստով փաշինյանական իշխանության ատամները կոտրվելու են․ Կարապետյանը խոշոր ոսկոր է իշխանության կոկորդում։

Սերինե Ոսկանյան