Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Վաշինգտոնից հետո Ադրբեջանն անթաքույց ծաղրում է ՀՀ իշխանություններին

ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրանցից կառույցները լուծարելու որոշումը սպասում է սեպտեմբերի 21-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ որոշումը կկայացվի հենց սեպտեմբերի սկզբին։ Ադրբեջանի արտգործնախարարը չի դիմացել գայթակղությանը՝ հերթական անգամ ծաղրելու Հայաստանի իշխանություններին։ Նա նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։

«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն»,– նշել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի Սահմանադրության մեջ և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Փաստացի, ևս մեկ անգամ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ թեպետ Հայաստանը կատարել է իրենց բոլոր պահանջները, սակայն նրանք նոր պահանջներ ունեն և մինչև վերջ հասնելու են դրանց իրականացմանը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն էլ, կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգտոնյան «հանդիպման արդյունքները», նշել է, թե Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Իլհամ Ալիևի պահանջը։ Ասադովի գնահատմամբ՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը «ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք է, պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն»։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր հերթին ելույթ ունենալով հայտարարել է, թե Նախիջևան անարգել տեղաշարժի ապահովումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծի մի մասն է։

Ըստ էության, Ադրբեջանը հերքում է Հայաստանի գործող իշխանությունների բոլոր կեղծ թեզերը՝ խաղաղության, տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո անցնելու, ինչպես նաև փոխադարձության մասին։

Ըստ էության, փաշինյանական իշխանությունն այլևս չունի հնարավորություն խաբելու ժողովրդին, թե Վաշինգտոնը լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար։

Լիկա Ալիխանյան