Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել
Քաղաքականություն

Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի ներքո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորը խաղաղություն են ուզում: Այս արտահայտությունը, մանավանդ մեր օրերում, արծարծվում է գրեթե անընդհատ: Սա, իհարկե, բնական ու տրամաբանական է: Սակայն այստեղ մի շարք նրբերանգներ կան:

Բայց մինչ այդ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում (դա լինելու է առաջիկա ընտրությունների իրենց քարոզչության «կրեդոն») այնքան են չարաշահել, շահարկել «խաղաղություն» բառը, որ նորմալ, ընկալունակ մարդկանց լսելիքն այն արդեն սղոցում է: Այ, օրերս էլ Փաշինյանը կանխատեսելիորեն հայտարարեց, թե առաջիկա ընտրությունները լինելու են «խաղաղության և ոչ խաղաղության» միջև: Ու թեպետ դրան արդեն անդրադարձել ենք, թերևս կարիք կա ավելի հանգամանորեն դիտարկել այս խնդիրը: Առհասարակ, մեր երկրի պարագայում ի՞նչն է խաղաղությունը, դա որքանո՞վ կապ ունի Փաշինյանի ասած «խաղաղության» հետ:

Կրկնենք՝ հարկավ, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Առնվազն, բոլոր նորմալ մարդիկ, մարդկանց, հասարակությունների մեծ մասը գերադասում են կամ կգերադասեին ապրել խաղաղ պայմաններում: Թեպետ, պատմական փաստերն ու իրողությունները հուշում են, որ մարդկության պատմությունը... պատերազմների պատմություն է: Պարզվում է՝ անգամ հաշվարկողներ են եղել, որ ներկայիս քաղաքակրթությունը իր գոյության հազարավոր տարիների ընթացքում առանց պատերազմների, այսինքն՝ խաղաղ պայմաններում է գտնվել ընդամենը... 290 տարի: Իսկ առավել հոռետեսներն էլ հեգնում են, որ առանց պատերազմների այդ 290 տարին էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ պարզապես հետպատերազմական վարակների, համաճարակների ու աղետների հետևանքների դեմ պայքարելով էին զբաղված, և այդ պատճառով է, որ կռիվներ չեն եղել:

Հիմա պատմության պայմանական խորխորատներից սրընթաց վերադառնանք կոնկրետ մեր իրականություն և առանց հույզերին տրվելու նայենք այդ իրականության աչքերին:

Նիկոլ Փաշինյանը, բացառապես քարոզչական և քաղաքական շարժառիթներից ելնելով, հայտարարում է, թե ինքը ա) խաղաղություն է բերել, բ) խաղաղությունն արդեն վրա է հասել, գ) «խաղաղությունը պետք է խնամել», այն է՝ եղբայրանալ... թուրքերի, ադրբեջանական թուրքերի հետ, մոռանալ, հիշողությունից ջնջել բոլոր այն սրիկայությունները, կոտորածները, ոճիրները և անմարդկայնությունները, որ վերջինները թույլ են տվել մեր ժողովրդի ու մեր երկրի դեմ:

Բայց... արդյո՞ք խաղաղություն են ուզում հարևան երկրները ևս: Հայաստանի առնվազն երկու հարևան պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան, նման նպատակներ չունեն: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ շատ բացա- հայտ է ու պարզ. բառացիորեն նույն օրը, երբ Փաշինյանն ազդարարում էր «խաղաղության վրա հասնելու» մասին, Իլհամ Ալիևը հայտարարեց պատերազմի պատրաստվելու, սպառազինվելու, նոր զենքեր ձեռք բերելու, նոր հատուկ ստորաբաժանումներ ձևավորելու մասին, ի լրումն, մի քանի անգամ հայերիս ու Հայաստանը ընդգծված նշեց որպես թշնամի:

Թուրքիայի պարագան մի փոքր ավելի քողարկված է ու նենգ: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հանգում է այն բանին, որ մեր երկրի տարածքը վերածվի «թուրանական միջանցքի», Հայաստանը հայտնվի Թուքիայից ու Ադրբեջանից բացարձակ կամ վասալական, տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ, կատարի թուրքական բոլոր նախապայմանները (Հայոց ցեղասպանության ուրացում, պատմության «վերանայում», ԱԷԿ-ի փակում, զինված ուժերի լուծարում, զենք ունենալու արգելք, հայության ապաքրիստոնեացում, ռուսական ռազմակայանի դուրսբերում, և այլն, և այդպես շարունակ): Մեծ հաշվով, դա է Փաշինյանի պատկերացրած կամ իբրև թե բերած «խաղաղությունը»:

Կարելի է, իհարկե, ինքնաոչնչացման համար այլ անվանումներ էլ գտնել, բայց հանրության լսելիքը երևի ամենից շատ շոյում է «խաղաղություն» բառը: Այդ դեպքում ի՞նչն է իրականում խաղաղություն, կոնկրետ՝ Հայաստանի ու մեր հասարակության համար:

Հին ու հազարամյակներով ապացուցված ռազմավարությունն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պիտի պատրաստ լինես պատերազմի: Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա Հայաստանի, մեր երկրի իրողությունների պայմաններում խաղաղություն կարող է ապահովվել հետևյալ նախադրյալներով. տնտեսության զարգացում ու շարունակական առաջընթացի հիմքերի ապահովում, բանակի, զինված ուժերի արդիականացում, շարունակական կատարելագործում և բարձր մարտունակության ապահովում, սպառազինության արդիականացում ու կատարելագործում, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, բնականաբար՝ արտաքին-քաղաքական գործընկերների, առկա ու հնարավոր դաշնակիցների հետ համագործակցության սերտացում, իրավական ու սոցիալական հասարակարգի ապահովում, հասարակության համախմբվածություն կամ ներհասարակական համերաշխություն և համայն հայության ներուժի ներգրավում, գիտակրթական առաջընթաց ու զարգացում: Այս ամենը, հասկանալի է, ազգային պատմական, մշակութային, ավանդական արժեքների վրա խարսխված, միաժամանակ՝ համաշխարհային արդի զարգացումները հաշվի առնելով:

Մենք ունենք հարևաններ, որոնք հաշվի են նստում բացառապես ուժի, դրա առկայության և այն կազմակերպված կիրառելու իրական հնարավորության հետ, այլ ոչ թե տարտամ կենացների: Առավել ևս, թե՛ մեր ագրեսիվ առնվազն 2 հարևանները, թե՛ առհասարակ որևէ մեկը երբեք մարդատեղ չի դնում նրանց, ովքեր գետնատարած խոնարհվում են իրենց առաջ, հաճկատարորեն սպասարկում են կամ հասկացնում են, որ կարող են սպասարկել դիմացինի քմահաճույքները: Այդպես է անհատների հարաբերություններում, այդպես է մարդկային խմբերի հարաբերություններում, նույնն է պետությունների հարաբերություններում:

Դժվար չէ նկատել, որ այն ամենը, ինչ ենթադրվում է ու անհրաժեշտ է իրապես խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, գործնականում ոչ մի կապ չունի այն թեզերի հետ, որոնք, որպես «խաղաղություն», մեր հասարակության վրա ցանկանում է սաղացնել կամ վաճառել Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, փաշինյանական «խաղաղությունը», եթե, Աստված մի արասցե, այդ աղետն իրականություն դառնա, ընդամենը նշանակելու է Հայաստանի՝ որպես պետության աստիճանական կազմաքանդում, երկրի ժողովրդագրական պատկերի աստիճանական փոփոխություն՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Այո, Փաշինյանի ասածն էլ է «խաղաղություն»: Տեսեք, հիմա, օրինակ՝ Արցախում խաղաղ է, չափազանց խաղաղ: Նույն «խաղաղությունն» է սպառնում նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե քաղաքական ուժերը չիրացնեն հանրային իրական տրամադրությունները: Թե չէ, այո, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Ողջ հարցն այն է, թե ով ինչ է «դնում» դրա տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում