Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդհանրապես քաղաքականության մեջ լինելու պրակտիկան քաղաքական գործիչներին դարձնում է առավել հասուն ու հաշվենկատ, նրանց կողմից տիրաժավորված կոնտենտը պետք է տարբերվի, ասելիքը լինի կապակցված ու խորքային։ Սակայն միշտ չէ, որ քաղաքականության մեջ տևական ժամանակ եղածներն ունենում են այդ շնորհքը և հաճախ ուղղակի դառնում են նույն քաղաքականության համար պատուհաս։

Ասվածի դասական ներկայացուցիչ է Արամ Զավենիչը, ով իր ասած ցնդաբանությունների ձեռքը կրակն է ընկնում միայն նրա համար, որ սազն առած Նիկոլի արարքներ է գովաբանում ու ամեն ինչ անում՝ նրա կեղտերը մաքրելու համար։

Զավենիչը վերջերս հայտարարել էր, թե իբր «օգոստոսի 8-ի փաստաթուղթը բացառիկ հնարավորություն է տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացի համար, իսկ դրանից ճիշտ օգտվելը կուժեղացնի մեր դիմակայունակությունը և, ընդհանրապես, կբացառի պատերազմի հնարավորությունը»․ համաձայնեք, ասվածը ոչ միայն մերկապարանոց է հնչում, այլ նաև բացահայտ ցուցիչ է նրա քաղաքական դիրքավորման։ Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե առարկայական վերլուծություն կա, այլ հերթական փորձը՝ սիմվոլիկորեն արդարացնելու և փաթեթավորելու Նիկոլի ձեռամբ արված հերթական վտանգավոր զիջումը։

Ես չեմ լսել, որ նա որևէ գնահատական կամ հոդաբաշխ միտք արտաբերի Նիկոլի հակապետական և հակահայկական յոթնամյա գործունեության մասին։ Լռություն այն ամենի շուրջ, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի վերջին պատառը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան գաղթականներ, իսկ երկրի անվտանգային համակարգը փլուզվեց։ Այդ լռությունը ինքնին խոսում է շատ ավելին, քան նրա բարձրաձայնած «տեխնոլոգիական առաջընթացի» մասին դատարկ խոսքերը։

Ասեմ ավելին, այսօր Զավենիչի հռետորաբանությունը ոչ մի բանով չի տարբերվում Նիկոլի քարոզչամեքենայի ստանդարտ բառապաշարից․ «պատմական հնարավորություն», «տնտեսական առաջընթաց», «խաղաղության դարաշրջան»։ Սա ոչ թե ինքնուրույն դիրքորոշում է, այլ իշխանական թելադրվածության ավտոմատ կրկնություն։

Ըստ էության՝ առանց երկմտանքի նա ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը։ Այս գիծը հուշում է ոչ թե պետականամետ մտածողություն, այլ նեղ կուսակցական ու անձնական շահ, որտեղ իշխանությանը «սպասարկելը» դիտվում է որպես գոյության և քաղաքական դերակատարության միակ միջոց։

Այս պարագայում պարզ է դառնում՝ Արամ Սարգսյանի ցանկացած «վերլուծություն» կամ «նախագծային տեսլական» իրականում ոչ թե ինքնուրույն քաղաքական դիրքորոշում է, այլ նիկոլական օրակարգի հերթական արտաբերման ձև։ Եվ որքան էլ նա փորձի դա ներկայացնել որպես «պատմական հնարավորություն», իրականում դա նրա սեփական քաղաքական անբովանդակության և իշխանական կցորդի դերի հաստատումն է։