Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Միջանցք՝ առանց դիվիդենտների, առանց շոշափելի արդյունքների»

«Միջանցք՝ առանց դիվիդենտների, առանց շոշափելի արդյունքների»։ Այս արձանագրումն արել է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Մինչ Միացյալ Նահանգների գործող իշխանությունները փորձում են վաշինգտոնյան հռչակագիրը խոշոր ձեռք բերում և խաղաղության հաստատում ներկայացնել, Օ՛Բրայենը պնդում է, որ թեպետ հայ-ադրբեջանական պայմանագիրը կարևոր հանգրվան է, այն կարող է խաթարել խաղաղության հեռանկարները։

Ըստ Օ՛Բրայենի՝ Հայաստանի համար խաղաղության շոշափելի արդյունքներ չեն ապահովվում։ Չկան բաց սահմաններ Թուրքիայի հետ, ներդրումների հոսք՝ Հայաստանի անմիջական դիվիդենտի (շահի) համար, և միայն Ադրբեջանի համար կարևոր միջանցք է ձևավորվում։ Բացի այդ, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը՝ հեռացնելով հղումը Լեռնային Ղարաբաղին։

Ու Օ՛Բրայենը նաև ցավով արձանագրում է, որ համաձայնագրի շուրջ գործընթացից դուրս են մնացել մի շարք առանցքային խաղացողներ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որոնց մասնակցությունը միջանցքի հաջողության համար վճռորոշ է: Այս բացը կարող է հարթակ ստեղծել կոռուպցիայի և «կարճաժամկետ շահերի փնտրտուքի» համար։

Նախկին փոխպետքարտուղարն արձանագրում է, որ Ռուսաստանի ազդեցությունը կարող է կրկին ուժեղանալ: Թրամփի շտապողականությունը Պուտինի հետ փոխըմբռնման հարցում կարող է Մոսկվային նոր հնարավորություններ տալ՝ խորացնելու ներգրավվածությունը Կովկասում։ Եվ, ի վերջո, փորձառու գործիչը նշում է, թե Վաշինգտոնի նախաձեռնած համաձայնագիրը, չնայած նշանավորում է խաղաղության ցանկալի ուղի, սակայն դրա հիմքում առկա են լուրջ ռիսկեր Հայաստանի համար, և առանց Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ներգրավման` այն կարող է մնալ անկայուն ու վտանգավոր նախագիծ»։

Փաստացի, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը Հայաստանին զգուշացնում է հնարավոր ռիսկերի համար։ Անհնար է, որ փաշինյանական իշխանությունն այդ ռիսկերը չի հասկանում, հասկանում է և ամեն ինչ անում հասկանալով։

Մանե Գրիգորյան