Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Քաղաքականություն

Ընդամենը յոթ տարի առաջ այս մարդը ապրում էր կիսաքանդ տանը, առանց հեռանկարների, իսկ այսօր փորձում է բեմական խաղ ցուցադրել՝ իրեն ներկայացնելով որպես միակ իշխանություն․ Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կառավարության ղեկավարը հայտարարում է․ «Ես եմ կառավարությունը, և ով համաձայն չէ, թող դուրս գա ու հեռանա»։

Սա հնչում է ոչ թե որպես ղեկավարի խոսք, այլ որպես բռնապետի քմահաճ սպառնալիք։ Բայց եթե այդ տրամաբանությունը տարածենք պետության մյուս համակարգերի վրա, ստացվում է հետևյալը․

Բանակ

Զինվորը եթե չհամաձայնի հրամանատարի կամ քաղաքական ղեկավարի որոշման հետ, կարո՞ղ է թողնել դիրքը ու հեռանալ։

Ո՛չ։ Զինվորական ծառայությունը հիմնված է պարտքի, ոչ թե անձնական համակրանքի կամ դժգոհության վրա։ Եթե բոլորը հանկարծ որոշեն «չեմ համաձայն, հեռանում եմ», ապա սահմանը մնում է մերկ ու անպաշտպան։
Իսկ կառավարիչը հենց դա էլ է առաջարկում՝ դժգոհներին հեռանալ։ Ստացվում է՝ պետությունը թողնել դատարկ, հանձնված։

Տրանսպորտ

Եթե վարորդը համաձայն չէ ճանապարհային կանոնների կամ երթևեկության կազմակերպման հետ, կարո՞ղ է ուղղակի թողնել ավտոբուսն ու հեռանալ ուղևորներով լի։

Ո՛չ։ Դա կվերածվի աղետի։ Բայց կառավարիչը ժողովրդի հետ է խոսում այնպես, ինչպես վարորդը՝ ուղևորների հետ․ «Ով չի հավանում, իջեք»։ Իսկ ժողովուրդը չի կարող իջնել, որովհետև սա իր երկիրն է։
Էներգետիկա։

Եթե էլեկտրակայանի ինժեները համաձայն չէ պետական քաղաքականության հետ, կարո՞ղ է անջատել կայանը ու հեռանալ։

Ո՛չ։ Որովհետև հոսանքը կվերանա, երկիրը կխավարի։ Եթե այս տրամաբանությունը տարածենք, ապա յուրաքանչյուր մասնագետ կարող է ասել՝ «ես համաձայն չեմ, հեռանում եմ»։ Իսկ պետությունը կանգ է առնում։

Դպրոց

Եթե ուսուցիչը համաձայն չէ կրթական ծրագրի հետ, կարո՞ղ է թողնել աշակերտներին դասարանի մեջ ու հեռանալ։
Ո՛չ։ Որովհետև այդ պահին սերունդը կմնա անգրագետ ու անպաշտպան։ Բայց հենց դա է առաջարկում ղեկավարը՝ ով չի հավանում, թող թողնի։

Այսինքն՝ ղեկավարը իր խոսքերով ոչ միայն իրեն դրեց ժողովրդի վերևում, այլև առաջարկեց քանդել պետության հիմքերը։

Նա ասաց՝ պետությունն իրենով է սահմանվում, ոչ թե հանրային ինստիտուտներով, ոչ թե ժողովրդի կամքով։

Սա ոչ թե ղեկավարի, այլ ֆեոդալի մտածողություն է․ «Ես եմ պետությունը, դուք իմ վասսալներն եք»։

Բայց իրականությունը բոլորին հայտնի է․ ընդամենը յոթ տարի առաջ այս մարդը ապրում էր կիսաքանդ տանը, առանց հեռանկարների, իսկ այսօր փորձում է բեմական խաղ ցուցադրել՝ իրեն ներկայացնելով որպես միակ իշխանություն, համարյա լյուդովիկոս ։

Նա ոչ թե Բոմարշեի հերոս է, այլ ողորմելի դերասան՝ առանց հանդիսատեսի։

Բնականաբար գավառական այս լյուդովիկին պետք է պատասխանեմ նրա ը կերուհու սիրելի Խորենացու ողբից մեջբերումով։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։