Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումն իրականացնելու է գործողություններ հինգ ուղղություններով, ստեղծվելու է հինգ աշխատանքային խումբ. Նարեկ Կարապետյան

Արդեն հայտնել ենք, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման մասին:

Կարապետյանը, որը նաև շարժման համակարգող ղեկավարն է նշեց, որ Շարժումն իրականացնելու է գործողություններ հինգ ուղղություններով, ստեղծվելու է  հինգ աշխատանքային խումբ: Նա հերթով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն այդ խմբերը:

«Առաջին խումբը մենք անվանել ենք նոր տնտեսութուն՝ աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար: Հայաստանի տնտեսությունը, որը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն, հիմնականում հիմնված է Սովետական Հայաստանի փլատականներից մնացած ընկերությունների վրա: Հայաստանը 30 տարիների ընթացքում գրեթե չի ստեղծել տնտեսական զարգացման նոր մոդել: Մենք հավաքելու ենք համաշխարհային և Հայաստանի տնտեսագետների թիմ, և նրանք մշակելու են Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը»,- ասաց նա:

Երկրորդ խումբը Կարապետյանի ներկայացմամբ զբաղվելու է երիտասարդ ընտանքիների խնդիրներով, դրանց լուծում տալու ուղղությամբ:

«Երկրորդ խումբը մենք այն կոչում ենք մեծ հայկական ընտանիք: Մեծ ընտանիքին հասնելու համար երիտասարդ զույգերը մեծ ճանապարհ պետք է անցնեն և այդ ճանապարհին նրանք բախվում են բազմաթիվ խնդիրների՝  բնակարանային ֆոնդ, կայուն աշխատատեղեր, կրթական համակարգի հետ կապված խնդիրներ:

Այս խումբը պետք է մշակի և առաջարկի երիտասարդական քաղաքականությունը ու ժողովրդագրության քաղաքականությունը: Մեր երկրում ծնելիության պատկերը բավական թույլ է, անկում ունենք, եթե այսպես շարունակվի 2100 թվականին ըստ ՄԱԿ-ի տվյալների ՀՀ բնակչությունը լինելու է 1.7 մլն մարդ: Ժողովրդագրության և ծնելիության խնդրի հետ կապված պետք են հեղափոխական փոփոխություններ»,- ընդգծեց նա:

Երրորդ խումբը, Կարապետյանի ներկայացմամբ, արտաքին քաղաքական հայեցակարգ մշակող խումբն է:

«Սա շատ կարևոր խումբ է և ունի մեծ աշխատանք մոտակա ամիսների ընթացքում: Մեզ շատերն են հարցրել, թե ինչու կարծիք չենք հայտնել խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին: Կուզեի նշել, որ կան մի քանի մտավախություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն մասնագետների կողմից:

Ամենամեծ մտավախությունն այն է, որ ստորագրող երեք անձանցից միայն Ամերիկայի նախագահը չի խաբել հայ ժողովրդին: Պետք է ուսումնասիրենք տեսնենք, եթե իրական խաղաղութուն լինելու է, եթե այո՝ արտաքին քաղաքական մոդելը լինելու է մի ձև, իսկ եթե՝ ոչ, այս ամենը խոսում է, որ լինելու է ուրիշ ձև»,- ասաց Կարապետյանը:

Շարժման չորրորդ խումբը զբաղվելու է տաղանդավոր երեխաների և երիտասարդների ուսման հետ կապված խնդիրները լուծելու ծրագրերի մշակմամբ:

«Աշխարհի տարբեր ժողովուրդներին ճանաչում են հայտնի մարդկանցով, Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր մարդիկ ունի, սակայն ծնոնղերը շատ դժվար ճանապարհով են կարողանում իրենց երեխային տան այն կրթությունը, որին նա արժանի է:  Մենք առաջարկում ենք ստեղծել խումբ տաղանդավոր երիտասարդների և երեխաների համար և հետագայում նաև պետական ծրագիր է լինելու, այդ խումբը զբաղվելու է ծրագրի մշակմամբ:

Ծրագիրը լինելու է այսպիսին՝ դպրոցից մինչև համալսարան մինչև աշխատանքի և ոլորտի մանսագիտական ուղղություն այդ երեխաները կլինեն այդ խմբի հոգածության ներքո, որ հատուկ կրթություն ստանան»,- հայտարարեց Կարապետյանը:

Վերջին խումբը նրա ներկայացմամբ Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու և ազգային արժքենրի պահպանության խումբն է:

«Գիտեք, որ Սամվել Կարապետյանն իր համոզմունքներն արտահայտելու և նրանց հետևելու համար այս պահին սահամանափակումների մեջ է: Դա մեզ համար հպարտություն է: Եկեղեցու համար սահամանափակումների մեջ լինելը մեծ պատիվ է բոլորիս համար: Մեր տեսակետը մեր Եկեղեցու հանդեպ մի քիչ նաև ուրիշ է: Մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցին մեծ գործ ունի 21-րդ դարում: Եկեղեցին մեծ գործ ունի ապագայում, նա պետք է փոխի մեզ, նա պետք է փոխի մեր հասարակությունը: Մեր հասարակությունը քանդում է նաև մի ուրիշ բան՝ հպարտությունն ու գոռոզությունը, մեր եկեղեցին պետք է սովորեցնի մեզ բոլորիս՝ ինչպես լինել համեստ և աշխատասեր և ինչպես չլինել հպարտ և դատարկ»,- շեշտեց նա: