Սամվել Կարապետյանը լեռնցի հայ տղամարդ է. նրա խափանման միջոցի հարցը չի դառնա սակարկումների առարկա. Նարեկ Կարապետյան
Ինձ թվում է՝ Սամվել Կարապետյանին ճանաչող շատ մարդիկ գիտեն, որ չնայած նրան, որ նա ֆինանսապես մեծ հաջողությունների հասած մարդ է, նա նաև լեռնցի հայ տղամարդ է, և նա է որոշում իր քայլերը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Սամվել Կարապետյանի ազատության հարցը կարող է դառնալ Պուտին-Փաշինյան օրակարգում սակարկությունների առարկա։
«Սակարկությունների առումով, եթե սակարկելու լինեինք, շուտ սակարկել էինք արդեն։ Մեր գաղափարները, ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել է ձերբակալության հաջորդ օրը, նույնն են ու մենք շարունակելու ենք մեր ձևով։
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, որոշ հարցեր կարող են լինել հիմք, որպեսզի մեր հակառակորդ երկիրը ներկայացնի, որ Հայաստանը, օրինակ, զինվում է։ Հայկական բանակը պետք է լինի 21-րդ դարի բանակ և այս ուժը, եթե, օրինակ, եկավ իշխանության, հակառակորդ երկիրը կօգտագործի և կասի՝ Հայաստանը զինվում է։ Այդ իսկ պատճառով չեմ բացում փակագծերը, կարծում եմ, որ խաղաղության օրակարգը, իրական խաղաղության օրակարգը կարևոր է»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է