«Կառավարությունը ես եմ». Փաշինյանը հեռացրեց Դրմեյանին
Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան պաշտոնից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, ով ներկայացուցչի ազատումից հետո ժամանակավորապես զբաղեցնում էր գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Դրմեյանի «մեղքն» այն է, որ համարձակվել էր դիմել ՀԺԿՀ-ին և հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը կատաղել էր լրագրողների հարցից, հայտարարել, թե Հայաստանի կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ավելին՝ Փաշինյանը պարզ ասել էր, թե հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես իրենց կհանեմ», – լպիրշաբար հայտարարել էր Փաշինյանը։
Նա նաև ստել էր, թե գործադիրը Ստոկհոլմում հաղթել է արբիտրաժում։
Փաշինյանին արձագանքել է Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»։
Հասմիկ Հովսեփյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է