Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08:15-ին, մարզերում՝ 09:00-ին

Օրենսդրական փաթեթը վերաբերում է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանը: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ մեր հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին, որը ԿԳՄՍ նախարարությունն է: Այսինքն, ըստ էության, մեր երկրում բոլոր դպրոցներն անցում են կատարելու դեպի նախարարության  լիազորությամբ գործելուն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի նիստում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նախարարը հավելել է, որ այս փոփոխությունը վերաբերելու է 1343 ուսումնական հաստատության, որոնցից նախարարությունը ներկայում համակարգում է ընդամենը 123-ի գործունեությունը:

Ակնկալվում է, որ հանրակրթական դպրոցների կենտրոնացված կառավարման անցնելու գործընթացը կնպաստի ոլորտային բազմաթիվ  խնդիրների լուծմանը, այդ թվում՝ կրթության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման և վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների իրականացման միասնական ուղերձների և մոտեցումների պահպանմանը, կառավարման և գործառույթների ապակենտրոնացման մեկնարկին, դպրոցների ինքնավարության կարողությունների զարգացմանը և այլն: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նախարարից հետաքրքրվել է, թե որ դպրոցներին է վերաբերում ուսումնական գործընթացի ժամի փոփոխությունը, ըստ որի՝ դասերը պետք է սկսվեն ժամը  08:15-ին, ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերում է բացառապես Երևանի դպրոցներին: Նախարարը նաև նշել է, որ հանրապետության մյուս մարզերում դասերը սկսվում են ժամը 09:00-ից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: