Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ժողովրդավարության վերջնական ապամոնտաժումը Փաշինյանի ձեռամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։ Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և... դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։

Թերևս Փաշինյանը կարծում է, որ Թրամփի հետ քսան րոպեանոց հանդիպումը (որը, ի դեպ, ավելի կարճ էր, քան խոստացված կես ժամը, բայց փոխարենը ապահովեց հրաշալի լուսանկարներ) նրան բարձրացրել է առաջնորդության նոր մակարդակի, որտեղ կարելի է հայտարարել, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։

Օրինակ՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը» պետք է դադարեցվի: Ըստ էության, այս իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց նպատակը, այն է՝ Արցախի հարցը պետք է փակվի վերջնականապես։ Փաշինյանն ու քպականները ինտենսիվ պատերազմում են նաև արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քայլերի դեմ: Թեև խոսքն ընդամենը խաղաղ բնակչության մասին է, որոնք էթնիկ զտումների հետևանքով վտարվել են իրենց տներից, սակայն այնպես է այդ ամենը ներկայացվում, կարծես գործ ունենք ծայրահեղական և վտանգավոր երևույթի հետ։ Փաշինյանը վաղուց ու հետևողականորեն չի սիրում արցախցիներին, բայց նախկինում չէր համարձակվում անբեկանելիորեն հայտարարել, որ նրանց նոստալգիան պետք է դադարեցվի՝ որպես վնասակար երևույթ։ Այս տեմպերով գուցե շուտով «Ղարաբաղյան շարժման» նույնիսկ հիշատակումը, արցախցիների պայքարը արգելվեն այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ ԼԳԲՏ շարժումը, և տուգանքներ սահմանվեն Արցախի դրոշի ու արցախյան այլ խորհրդանիշների ցուցադրման համար։ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Մոնթե Մելքոնյանի «կերպարով» (մորուքով և վիրակապով), ի վերջո ոչ միայն կորստյան մատնեց Արցախը, այլև ապալեգիտիմացնում է նրա հիշողությունը։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն են կիսում Փաշինյանի լյուդովիկոսյան համոզմունքը, թե կառավարությունն ինքն է (դե, հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե պետությունն ինքն է)։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Ադրբեջանի իր գործընկերներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այն հանգամանքին, որ իրենց համար հնազանդ, բայց սեփական ժողովրդի շրջանում ոչ պոպուլյար Փաշինյանը առաջիկա ընտրություններից հետո կհեռանա և կանցնի քաղաքական մոռացության։ Արդյունքում, Ադրբեջանը կարող է շատ շուտով բախվել նոր հայ առաջնորդի հետ, որի համար Հայաստանի բարօրությունը ավելի կարևոր կլինի, քան Էրդողանի հավանության ժպիտը։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նման զարգացումների անխուսափելիությունը՝ Ալիևն արդեն նախապես սպառնում է այդ ապագա հայ առաջնորդին. «Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակ առումներով մեր օգտին է»։ Այս հայտարարությունից, ի դեպ, հետևում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «երաշխիքները» (այսինքն՝ Թրամփի առաջարկը՝ «պարզապես զանգել իրեն») չի ընկալում որպես իրականություն և չի ակնկալում ԱՄՆ-ի էական միջամտություն։ Իսկ ինչո՞ւ են մեր երկրում հավատում ամերիկյան պաշտպանությանը, մի երկրի, որի նախագահը շփոթում է Հայաստանը Ալբանիայի հետ։

Միայն ցավակցել կարելի է այն քաղաքական գործիչներին, որոնք կփոխարինեն Փաշինյանի թիմին. նրանք պետք է նախապես մտածեն, թե ինչպես են մաքրելու վերջիններիս թողած աղբը, այդ թվում՝ նշյալ ստորագրված թղթերի տեսքով։ Այնուամենայնիվ, համարձակվենք ենթադրել, որ ժողովուրդը նոր ղեկավարությանը կընտրի հենց այն պատճառով, որ այն կկարողանա հստակ բացատրել, թե ինչպես է գործելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում