Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Եվս մեկ ինքնախոստովանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն ընդունեց, որ Հայաստանը ինքը ոչ թե դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», այլ կիսատ-պռատ ավտոկրատիայի ճանապարհն է բռնել: Ահավասիկ, նրա այդ «դարակազմիկ» հայտարարությունը. «Կառավարությունը ես եմ: Չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես, կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:

«Շենքից (գործից) հանելուն» դեռ հընթացս կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանի այդ հայտարարությունը արդեն երկու օր է, ինչ ինտենսիվորեն քննարկվում է հանրային հարթակներում, սոցցանցերում, մասնագիտական շրջանակներում: Սոցցանցերում հիմնականում ծաղրում են կամ զավեշտական զուգահեռներ են տանում «Արև-արքա» Լյուդովիկոս 14-րդի ու այլոց հետ: Իսկ մասնագիտական, մասնավորապես իրավագիտական շրջանակների ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ դա կառավարության լիազորությունների զավթում է, Սահմանադրության խախտում է և այլն, և այլն: Ի դեպ, այդ հայտարարությունն այնպիսի ինտենսիվությամբ է քննարկվում, որ նույնիկս կասկած է ծագել նույն սոցցանցային հարթակներում, թե դա հատուկ է արվել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի նույն Նիկոլ Փաշինյանի այլ՝ վտանգավոր ձեռնարկումներից ու հայտարարություններից:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ բոլոր այդ դիտարկումներն առնվազն տեղին են, որոշակիորեն հիմնավորված ու արդարացված: Կարճ ասած՝ այդ ամենը ճիշտ է, բայց իրականության մեջ զարմանալու բան էլ չկա առանձնապես:

Նախ՝ ոչ այնքան վաղուց նման մի առիթով նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կարգել է Հայաստանի... ամեն ինչ՝ և՛ վարչապետ, և՛ Ազգային ժողով, և՛ բոլոր ատյանների դատարանների ղեկավար, և՛ գլխավոր ոստիկանապետ, և՛ գլխավոր դատախազ, և՛ ԶՈՒ ԳՇ պետ, և՛ ԱԱԾ տնօրեն, և՛ Գիտությունների ակադեմիայի նախագահ, անգամ՝ մետրոպոլիտենի ղեկավարն ու բոլոր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենն է ինքը: Մի խոսքով, ինչպես նշել էինք, «ամենինչն» է:

Այ, ասում են, որ այդպիսով նա զավթում է կառավարության լիազորությունները: Բայց մի՞թե զարմանալի բան կա այդտեղ, եթե նկատի ունենանք Նիկոլ Փաշինյանի պարագան: Նա 2018-ին իշխանազավթում իրականացրեց: Նույն թվականի հոկտեմբերի 2-ին, արդեն լինելով վարչապետի պաշտոնում, նախաձեռնեց և իրականացրեց հարձակում խորհրդարանի վրա, հանրագումարում՝ զավթեց ԱԺ-ն: Հաջորդ՝ 2019 թվականի մայիսին նախաձեռնեց և իրականացրեց հարձակում դատարանների վրա, զավթեց դատարանները: Ապա հերթը հասավ այլ պետական ինստիտուտները զավթելուն:

Դե, տեղական ինքնակառավարման մարմինների զավթման մասին ավելի լավ է չխոսենք, քանզի երկար խոսակցություն կծավալվի: Հակիրճ՝ որտեղ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պարտվեցին, «գործեր» կարելով, սուտուփուտ մեղադրանքներով, ահաբեկումներով, շանտաժով, խառնակչություններով, արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ ամեն ինչ արեցին, որպեսզի զավթեն նաև այդ ՏԻՄ-երը...

Կարելի է ասել, որ Փաշինյանը եկել-հասել է այն կետին, որ ասում է՝ «ես եմ կառավարությունը»:

Չնայած, Փաշինյանն անգամ Մայր աթոռն է ուզում զավթել ու «իր պատկերով ու իր նմանությամբ» Կաթողիկոսի տեղապահ նշանակել, դուք ասում եք՝ կառավարությո՜ւն...

Ի դեպ, նրա հայտարարության կոնտեքստն էլ չմոռանանք:

Երեկ իսկ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը ազատվել է պաշտոնից: Վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ընդամենը ավելի վաղ դիրքորոշում էր հայտնել, որ ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Մեծ հաշվով, դա դիրքորոշում էլ չի եղել, այլ զուտ մասնագիտական կարծիք կամ եզրակացություն, ավելի ստույգ՝ իրականության արձանագրում: Բայց, դե, «ամենինչագետ» ու պոպուլիստական իշխանությունը չունի ավելի մեծ թշնամիներ, քան մասնագետներն ու ճշմարտության մասին բարձրաձայնողներն են: Առավել ևս՝ սուտն ու կեղծիքը գործունեության հիմք ընդունած իշխանության կառուցվածքում:

Այստեղ սակայն ամենից բնութագրականն ահա թե ինչն է: Տեսեք, երբ Փաշինյանն ու իր կուսակցությունը նոր էին եկել իշխանության, գրեթե ամենօրյա ռեժիմով ասում էին, թե՝ այ, տեսեք, մեր մոտ բանավեճ է, կարծիքների բազմազանություն է, այս, այն: Անգամ ուղիղ եթեր էին հեռարձակում կառավարության նիստերում իրենց այդ «բանավեճերը»: Բայց անցավ շատ քիչ ժամանակ, իսկ հիմա՝ առավել ևս, ակնհայտ դարձավ, որ ամենևին էլ այդպես չէ:

Ամենից ցայտուն, կարելի է ասել՝ յուրաքանչյուր հինգշաբթի դրսևորվող ապացույցը կառավարության նիստերի ընթացքն է: Դրանց օրակարգում 30-40-50, երբեմն ավելի շատ հարց է լինում, որոնցից զեկուցվող է լինում ընդամենը... 1-2-ը, ընդ որում՝ հիմնականում այն հարցերը, որոնց հետ կապված Փաշինյանը կարող է փիարվել կամ «փիլիսոփայել», դարակազմիկ մտքեր հայտնել և այլն:

Ի՞նչ բազմակարծություն, ի՞նչ «ժողովրդավարական բաստիոն»:

Դրա համար ենք ասում, որ Փաշինյանը փաստացի բարձրաձայնեց կամ, եթե կուզեք, խոստովանեց փաստացի իրականությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում