Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանը չի դադարեցրել հակաեկեղեցական արշավը

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզապես դադար էր հայտարարել հակաեկեղեցական իր արշավում, և ընդհանրապես չի փոշմանել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է սկսել։ Ավելին պնդում է, որ այդ իր հռչակած դադարը հարմար պահ էր, որպեսզի Վեհափառն ինքնուրույն ազատի Վեհարանը։ «Իմ պլանները չեն կարող փոխվել։ Դա անփոփոխելի պլան է։ Ես նրան կոչ եմ անում կամավոր այդ որոշումը կայացնել և կկայացնի այդ որոշումը, որ պետք է կայացնի, որը չի կարող պարզապես չկայացվել»,- նախօրեին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը, ավելին՝ նշել, որ միևնույնն է, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չլքի Վեհարանը, ապա տեղի կունենա Էջմիածնի կենտրոնական հրապարակի ճնշմամբ։

Հիշեցնենք, ամիսներ առաջ նա գրել էր, թե Էջմիածնում մեծ հավաք է կազմակերպելու Վեհարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսից ազատելու համար։ Տևական դադարը, ըստ իշխանությունների, պայմանավորված է եղել սեփական ռեսուրսները հաշվարկելով, նաև նախապատրաստելով Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին։ Առաջիկայում այստեղ համայնքապետի ընտրություններ են լինելու, և «Քաղպայմանագիրը» լուրջ խնդիրներ ունի, ուստի և փորձում է հակաեկեղեցական արշավներ օգտագործել՝ իր վարկանիշն իբր բարձրացնելու համար։

Եթե Փաշինյանին հաջողվի միաժամանակ հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես և իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ, փաստացի ընդդիմությունը, ծանր հարված կստանա, ուստի Էջմիածնի ընտրություններից առաջ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով կամ դաշինքով մասնակցեն ընտրություններին՝ կանխելու վտանգավոր այս զարգացումները։

Շուշան Գրիգորյան