Իրանը չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին
Հարևան Իրանը, նույնիսկ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Երևան կատարած այցից հետո, չի հավատում Հայաստանի գործող իշխանությունների հավաստիացումներին, թե Վաշինգտոնում կնքված հռչակագիրն ու այսպես կոչված «Թրամփի ճանապարհը» չեն հակասում պաշտոնական Թեհրանի շահերին։ Հիշեցնենք, Իրանի նախագահը Երևանում հայտարարել էր, թե այդ ուղու հետ կապված Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել, նաև գովել Փաշինյանին Իրանի շահերը չոտնահարելու համար։
Ընդամենը շաբաթներ անց, Իրանում քննադատություն է հնչում Փեզեշքիանի հասցեին Երևանում արած հայտարարությունների համար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի միջանցքի նախագծի վերաբերյալ, հայտարարելով, որ դրա իրականացումը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և կարող է սպառնալ ընդհանուր անվտանգությանը։ Ղալիբաֆը նաև քննադատել է նախագահ Փեզեշքիանին, նշելով, որ այդ հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները վնասում են Իրանի ազգային շահերին։
Երեկ էլ Իրանի խորհրդարանն է դեմ արտահայտվել Զանգեզուրի միջանցքին, նշելով, որ այն սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար։ «Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպառնալիք», - ասվում է Իրանի խորհրդարանի ավելի քան 150 պատգամավորի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում անվտանգության և ազգային շահերի դեմ ոտնձգության դեպքում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական հնարավորությունները:
Իսկ այդ ֆոնին երեկ Իրան է հրավիրվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ հրավերը եղել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի կողմից։
Պաշտոնական հաղորդագրություն այցի վերաբերյալ առայժմ չկա, բայց և ակնհայտ է, որ Իրանն ունի մտահոգություններ և փորձում է դրանց վերաբերյալ պատասխանները ստանալ հենց Անվտանգության խորհրդի քարտուղարից։
Անի Զարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է