Երիտասարդ ու փորձառու կազմ՝ «Մեր ձևով» շարժման հիմքում
Առաջիկա ընտրական գործընթացներում ի հայտ եկող նոր ուժերից առանձնանում է Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը, որի շնորհանդեսը կայացավ օգոստոսի 29-ին։ Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ներկայում այն գործում է որպես կամավորական միավորում, սակայն մոտ ապագայում այն կունենա քաղաքական կուսակցության ձևաչափ։
Ուշագրավ է շարժման կազմը․ այն ներառում է երիտասարդ մասնագետների, ովքեր, միևնույն ժամանակ, ունեն բավարար գիտելիք և փորձառություն տարբեր ոլորտներում։ Նրանք պատրաստակամ են իրենց ուսերին վերցնել երկրի առաջ ծառացած խնդիրները։ Այս մարդիկ վարկաբեկված չեն, չեն եղել նախկին կամ ներկա իշխանական համակարգերի մասնիկ, ուստի ներկայացնում են նոր շունչ և մաքուր էջի գաղափար։
Շարժման մասնակիցները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ տնտեսությունից մինչև կրթություն և մշակույթ։ Շնորհանդեսում նրանց ելույթներից պարզ դարձավ, որ նախաձեռնությունն ունի հստակ ծրագրային մոտեցումներ, որոնք հետագայում կուսակցական կառուցվածքի միջոցով կարող են վերածվել պետական քաղաքականության։
«Մեր ձևով» շարժումը հավակնում է դառնալ այն հարթակը, որտեղ համախմբվում են մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել հանրային շահին և առաջարկել լուծումներ՝ առանց հասարակությունը բաժանելու հին ու նոր ճամբարների։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է