Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

34 տարի անց հարաբերություններ են հաստատում

Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Իշաք Դարը Չինաստանում ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե: Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում, ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում:

Կոմյունիկեի ստորագրումով Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի անկախացումից 34 տարի անց միայն Պակիստանը պատրաստակամություն էր հայտնել ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և հարաբերություններ հաստատել Երևանի հետ:

Պակիստանը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է և զենքի հիմնական մատակարարներից: 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը, այդ թվում, մեղադրում էր Պակիստանին Ադրբեջանին աջակցելու համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ որոշ տեղեկություններով՝ Պակիստանի բանակի հատուկ ջոկատայիններն եղել են մարտի դաշտում:

Պակիստանը նաև թշնամական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, որը վերջին շրջանում դարձել է Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը և զենքի գլխավոր մատակարարը: Փաշինյանը Թիենցինում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. «Հնդկաստանը և Հայաստանը պահպանում են ջերմ և զարգացող հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և փոխադարձ համագործակցության վրա», – գրել է Մոդին:

Երևանն այժմ պետք է Նյու Դելիին բացատրի, թե ինչու է այս պայմաններում հարաբերություններ հաստատում Հնդկաստանի թշնամու հետ։ Ըստ ամենայնի, Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն էր, իսկ Փաշինյանը, սովորության համաձայն, չի կարողացել մերժել Անկարային ու Բաքվին։ Սակայն արտաքինից ամեն ինչ շատ անդուր է երևում։

Աննա Դավթյան