Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի՛ հայեր

մեր շատ սիրելի դպրոցականնե՜ր

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ օր է մեր երկրում։ Այս օրը միաժամանակ նշվում են մի քանի տոներ. սա և ուսումնական տարվա սկիզբն է, և առաջին զանգը առաջին դասարանցիների համար, ովքեր մտնում են բոլորովին նոր կյանք, իսկ շրջանավարտների համար այս տոնը ոչ միայն հերթական, այլև վերջին քայլերից մեկն է դեպի չափահաս ապագա։ Եվ այս ամենից բացի, այսօր մենք Հայաստանում նշում ենք ևս մեկ ազգային տոն՝ Գիտելիքի օրը։

Սիրելի երեխաներ, Ձեզ սպասվում է մի ամբողջ ուսումնական տարի, որն անպայման նոր գիտելիքներ կնվիրի Ձեզ։ Ի վերջո, դպրոցը հենց դրա համար էլ գոյություն ունի։ Եվ իմ մաղթանքն է, որ տարին Ձեզ բերի նոր ձգտումներ, նոր ստեղծագործական գաղափարներ, այդ գաղափարների իրականացման նոր ծրագրեր, մարզական և դպրոցական հաղթանակներ ու նվաճումներ: Թող հաջողությունը հետապնդի Ձեզ և չլքի առույգությունը, և թող այս ուսումնական տարին Ձեզ բերի ավելի շատ նվաճումներ, հաղթանակներ օլիմպիադաներում, մրցույթներում, համաժողովներում և մարզական միջոցառումներում։

Սիրելի բարեկամներ, սկսվում է նոր ուսումնական տարին:

Ձեզանից յուրաքանչյուրը տարբեր հույզերով է ոտք դնում ուսումնական հաստատության շեմը։ Ոմանց համար դրանք առաջին քայլերն են դեպի զարմանալի աշխարհ, ոմանց համար՝ ավարտական քննություններին պատրաստվելու հուզիչ և հետաքրքիր ժամանակ։ Այս հատուկ տոնի՝ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ լինել նպատակասլաց, վճռական, հետաքրքրասեր, բարի և կամեցող մարդիկ։ Հիշեք, Ձեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված՝ զարգացնել Ձեր գյուղը, քաղաքը, մեր Հայրենիքը։ Դուք երիտասարդ եք, հավակնոտ և հենց Ձեր ձեռքում է մեր երկրի ապագան։

Լուրջ և պատասխանատու տարի է սկսվում ավարտական դասարանների աշակերտների համար. տարին հագեցած է լինելու բեղմնավոր աշխատանքով և պատասխանատվությամբ: Դուք պետք է ընտրեք Ձեր ապագա մասնագիտությունը և այն ուղին, որով հետագայում կմտնեք չափահաս կյանք: Մաղթում եմ Ձեզ հաջողությամբ հանձնել ավարտական և ընդունելության քննությունները:

Սիրելի առաջին դասարանցինե՜ր։

Առանձնակի ցանկությամբ հաջողություններ եմ մաղթում Ձեզ, ում համար դպրոցական զանգը հնչում է կյանքում առաջին անգամ: Այս օրը հավերժ կմնա որպես կյանքի ամենավառ հիշողություններից մեկը: Ձեր առջև բացվում է կյանքի նոր ուղի, որը կոչվում է «դպրոց», հայտնագործությունների և հույսերի հրաշալի ժամանակ, անմոռանալի տպավորություններ և հանդիպումներ նոր ընկերների հետ։

Մաղթում եմ, որ այս ճանապարհը լինի ուրախ ու հետաքրքիր, և թող այս ճանապարհին Ձեզ ուղեկցեն միայն հավատարիմ ու նվիրված ընկերներ։

Առաջին դասարանցիներին մաղթում եմ հնարավորինս երկար պահպանել իրենց մանկական հետաքրքրասիրությունը, որը ժամանակի ընթացքում վերածվի գիտելիքների հանդեպ մեծ հետաքրքրության:

Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ առանձնակի ցանկանում եմ շնորհավորել մեր սիրելի ուսուցիչներին։

Հարգելի մանկավարժնե՜ր։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ դաստիարակության գործին այդքան նվիրված լինելու, մանկավարժական տաղանդն ու դասավանդման մեթոդները, Ձեր մասնագիտական ունակություններն ու հմտությունները օրեցօր և տարեցտարի կատարելագործելու համար, այդքան շատ ստեղծագործական գաղափարներ ունենալու և երեխաների հանդեպ մեծ սիրո համար։ Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները այս տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական մատչելի ուղի և հետագա հաջողություններ։

Ձեր վարպետությունից, պրոֆեսիոնալիզմից և համբերատարությունից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագա սերունդը:

Ծնողների հետ միասին Դուք հիմքն եք դնում, որ աշակերտները դառնան մեր Հայրենիքի արժանի քաղաքացիներ և կայանան որպես իսկական հայրենասերներ:

Հատկապես կցանկանայի խնդրել ուսուցիչներին և մանկավարժներին մեր ապագա սերնդին կրթել և դաստիարակել այնպիսի դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, որոնցում դրված է մեր նախնիների ոգին, կարմիր թելով անցնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Հայոց պատմությունը, հաղթողների և հայոց պետականությունը կերտողների ոգին, հայկական ինքնությունը, սերը դեպի հայրենիքը, լեզուն, մշակույթը: Որտեղ հիշատակվում են մեր հաղթանակները ոչ միայն մարտի դաշտում, այլև գիտության, արդյունաբերության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում, դրանք կերտած ազգային հերոսներն ու հասարակության շարքային ներկայացուցիչները, միաժամանակ չմոռանալով անուն առ անուն նշել տարբեր ժամանակների պետական և ազգային դավաճաններին: Ի վերջո, միայն անցյալը հիշելով և այն ուսումնասիրելով կարող ենք դաստիարակել արժանի սերունդ և կառուցել ապագա։

Մաղթում եմ ծնողներին, տատիկներին և պապիկներին ավելի ինտենսիվ փոխանցել կյանքի փորձը երեխաներին։ Ձեր դերը գիտելիքները փոխանցելու գործում ոչ պակաս կարևոր է, քան ուսուցչների դերը: Մաղթում եմ Ձեզ համբերություն, իմաստություն և ուժ՝ արժանի սերունդ դաստիարակելու գործում:

Համոզված եմ, որ համբերությունից ու համառությունից, փոխադարձ հարգանքից, ընտանիք-դպրոց համագործակցությունից, գիտելիքի հանդեպ ձգտումից է կախված, թե մեր երեխաներն ինչպես կմտնեն մեծ, հասուն կյանք, ինչպիսին կլինի մեր Հայաստանը:

Շնորհավո՜ր նոր ուսումնական տարի, շնորհավո՜ր Գիտելիքի օրը:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան