Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանի ապտակը հայաստանյան արևմտամետներին

Երեկ Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինը նշել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև. նկատի ունեմ և մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը՝ մեր եղբայրական երկրների միջև»: Տևական առանձին բանակցություններից հետո ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Փաշինյանն ու Պուտինը բավականին լավ զրույց են ունեցել։ Մանրամասներ առանձնապես չեն հայտնում ոչ Կրեմլը, ոչ պաշտոնական Երևանը։

Փաշինյանն էլ ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան։ Ընդ որում, Պուտինի հետ հանդիպումը և հարաբերությունները եղբայրական գնահատելու նրա խոսքերը հնչում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից հետո, որն, անխոս, Ռուսաստանը սվիններով է ընդունել։ Եվ այժմ Փաշինյանի ռևերանսները Ռուսաստանի ուղղությամբ, ինչպես նաև Չինաստանի նախագահի հետ բանակցություններն ու այդ գերտերության հետ ռազմավարական գործընկերության կնքումը, բավականին լուրջ հարված են հայաստանյան արևմտամետներին, որոնք ամեն ինչ անում են Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության ֆորմատներից հեռացնելու և մշուշոտ ապագայով եվրոպական հեռանկար կառուցելու համար։

Այն, որ Փաշինյանի գործողությունները գրեթե միշտ հակառուսական ծիրի մեջ են, որևէ մեկը չի կարող հերքել, բայց և ինքն էլ հասկանում է, որ Ռուսաստանից միանգամից կտրվելը կարող է ծանըր հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անձամբ իր համար, ուստի պարտավոր է պահպանել գոնե ֆորմալ կողմը։

Անկասկած, Ռուսաստանի նախագահի մոտ նման ռևերանսները այլևս որևէ մեկի մոտ զարմանք չեն հարուցում. Փաշինյանը մշտապես էլ «մկան ծակին հազար թուման է տալիս» Վլադիմիր Պուտինին տեսնելիս։

Անի Մնացականյան