Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ալիևը Փաշինյանին ծաղրել է նաև Չինաստանում

Վաշինգտոնյան հռչակագրից հետո գրեթե մեկ ամիս է, ինչ հայաստանյան իշխանությունները փորձում են համոզել, թե այդ հռչակագիրը և Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում են, և Հայաստանն էլ որևէ միջանցք չի տվել Ադրբեջանին։ Բայց հենց Թիենծինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահը պարզապես ծաղրել է Հայաստանին՝ կրկին խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կնպաստի խաղաղության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, որն օգուտ կբերի Ադրբեջանի արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային մոտ ու հեռավոր երկրներին», – հայտարարել է Ալիևը։

Վերջինիս պատասխանելու խղճուկ փորձ է արել Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում», – ասել է Փաշինյանը և հավելել. «Մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ անելու ուղղությամբ»։

Գործող իշխանության պարագլխի այս հայտարարությունն ամենևին էլ լուրջ չի ընկալվում։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան անընդհատ շեշտում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Նրանց համար «Թրամփի ուղի» որպես այդպիսին գոյություն չունի, և ըստ էության հենց դա է իրականությունը։ Այն, որ Հայաստանի իշխանությունները գեղեցիկ բառերի ետևում փորձում են փաթեթավորել Ադրբեջանին միջանցք տրամադրելու իրենց քայլը, որևէ մեկը չի էլ կասկածում։ Բայց Ալիևը, օրինակ, կարող էր աջակցել իր խամաճիկին՝ վերջինիս ևս մեկ անգամ անհեթեթ դրության մեջ չդնելով։

Փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները միջանցք են տվել Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Անի Սողոյան