Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը կկարողանա արժանապատիվ կյանքի նոր փուլ սկսել

«Մեր ձևով» շարժման հաջողությունը մեծապես կախված է լինելու Սամվել Կարապետյանի կոնկրետ գործունեությունից՝ քաղաքական հողի վրա իրականացվող քայլերից ու հանրությանը հղվող ուղերձներից։ «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Կարծում եմ, որ «Մեր ձևով» շարժումը հիմնականում պայմանավորված է Սամվել Կարապետյանի անձով, և դրա հաջողությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչպիսի գործունեություն կիրականացնի իրական հողի վրա և ինչ ուղերձ կհղի հանրությանը։ Ընդ որում, ես այն մարդկանցից եմ, ովքեր հենց առաջին օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտնվեց անազատության մեջ, ընդգծել եմ, որ սա կամայական, առանց իրավական լուրջ հիմնավորման քրեական հետապնդման դրսևորում է»,- ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ շարժման հաջողության առանցքային գործոնը լինելու է այն, թե ինչպիսի ուղերձով և ինչ ուղղությամբ այն կներկայանա հանրությանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանում հանդիսավոր կերպով հայտարարվեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Շարժման նախաձեռնողը Սամվել Կարապետյանն է, իսկ համակարգողը՝ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս նշել է, որ շարժումը կամավորական բնույթ է կրում՝ որպես հարթակ, որը թույլ է տալիս մեծ ու բարի գործեր իրականացնել՝ առանց հասարակությանը բաժանելու։ Հետագայում դրա հիմքի վրա նախատեսվում է ձևավորել քաղաքական կուսակցություն, որի գաղափարական առաջնորդը կլինի հենց Սամվել Կարապետյանը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էլ «Փաստ»-ի հետ զրույցում նշել է․ «Ցանկացած առողջ շարժում, որը կարող է համատեղ ուժերով օգտակար լինել այս իշխանությանը հեռացնելուն, ես միայն ողջունում եմ»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ շարժման ծրագրերին ծանոթ չէ և այլ մանրամասներ չի կարող ասել։

Նշենք, որ «Մեր ձևով» շարժումը առաջիկայում հրապարակելու է իր ծրագրերը։ Սամվել Կարապետյանը, շարժման մեկնարկի առթիվ հղած ուղերձում, ընդգծել էր․

«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։