Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Փաշինյանն Ալիևի հետ լուծարեց Մինսկի խումբը

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե ստացել են ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված։

Շուրջ երեք տասնամյակ, Արցախյան պնդմամբ զբաղվող Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի պահանջներից մեկն էր, և փաշինյանական իշխանությունը հաճույքով կատարել էր Բաքվի պահանջը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է Մինսկի գործընթացի փակումը X-ի իր էջում՝ նշելով. «Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության ազդեցության հզոր վկայություն է»։

Մի շնորհավորանք էլ Թուրքիայի ԱԳՆ-ն է տարածել. «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ Մինսկի խումբը լուծարելու և նրա դուստր կառույցները վերացնելու մասին։ Այս պատմական որոշումը, որը հնարավոր դարձավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը», ասվում է հաղորդագրության մեջ։

Ոչ պակաս ցնծում են նաև ադրբեջանական կառույցներն ու ԶԼՄ-ները։ Իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են Արցախի հարցը փակելու իրենց հետևողական քաղաքականությունը։ Այսօր Եռաբլուրում կայացել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությունը։ Հազարավոր հայորդիների գերեզմաններ անցել են թշնամու վերահսկողության տակ, և հուշակոթողն էլ նախաձեռնել են, որպեսզի զոհերի հարազատները սգալու և հարգանքի տուրք մատուցելու տեղ ունենան։ Իշխանությունները անջատել են էլեկտրականությունը Եռաբլուրի տարածքում, որպեսզի խոչընդոտեն հուշակոթողի բացմանը։ Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ Փաշինյանն ու իր վարչախումբը հերթական անգամ կշարունակեն իրենց գործողությունները՝ վնասելով իրավիճակը։

Լուիզա Կիրակոսյան