Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարող ենք փաստել, որ այլևս միաբևեռ աշխարհը գոյություն չունի։ Վլադիմիր Պուտինին և ռուս զինվորին հաջողվեց փոխել աշխարհակարգը և հիմք դնել նոր աշխարհի ստեղծմանը։ Մեկ մարդ իր քաղաքական համառության, հայրենասիրության և աշխարհաքաղաքական պատկերացումների շնորհիվ կարողացավ փոխել միաբևեռ աշխարհը։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև միաբևեռ աշխարհը, որը ղեկավարվում էր հավաքական Արևմուտքի կողմից՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, անարդար աշխարհակարգ էր։ Այդ աշխարհակարգը իր շահերից ելնելով շահագործում էր ոչ միայն ողջ աշխարհը և մարդկությանը, այլև ցանկացած կետում հանուն իր շահերի պատերազմներ էր հրահրում՝ կործանելով բազմաթիվ մարդկանց ճակատագրեր և պետություններ։

Այսուհետ հիմք է դրվում նոր աշխարհի ձևավորմանը, և այդ գործընթացում յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ինքն է որոշելու՝ կանգնել նոր ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի կողքին, թե օգնել Միացյալ Նահանգներին և հավաքական Արևմուտքին պահպանելու միաբևեռ աշխարհը։ Վերջիններս, բնականաբար, շարունակելու են պայքարել, բայց վստահ եմ՝ անօգուտ, քանզի նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը սկսված է։ Ավելին՝ կարելի է ասել, որ մենք արդեն ապրում ենք նոր երկբևեռ աշխարհում, որը ունենալու է ավելի արդար և ավելի հասկանալի սկզբունքներ համայն մարդկության համար։

Սրանք միայն տողեր չեն։ Ավելի արդար նշանակում է, որ փոքր պետություններն ու ժողովուրդները ևս կարողանալու են իրենց աշխատանքի ու խելքի շնորհիվ զարգացնել սեփական պետությունները և իրենց ժողովուրդների համար ապահովել բարեկեցություն ու անվտանգություն։ Այս իմաստով կարծում եմ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը ևս պետք է ընտրեն մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի կողքին կանգնելու և նրան օգնելու ուղին, որպեսզի նոր երկբևեռ աշխարհը ձևավորվի ավելի շուտ և ավելի փոքր կորուստներով։

Այո՛, պատմությունը կերտում են անհատները, և մեկ անհատ՝ Վլադիմիր Պուտինը, կերտեց նոր պատմություն մարդկության համար, որի ականատեսն ենք այսօր։

Բոլորս էլ սխալական մահկանացուներ ենք և մի օր գնալու ենք այս աշխարհից։ Բայց այն անհատները, ովքեր պետություններ են կառավարում և վճռում են ժողովուրդների ու պետությունների, հաճախ նաև համայն մարդկության ճակատագրերը, պետք է գիտակցեն, որ իրենց անունները հասարակ մահկանացուների նման ոչ միայն գրվելու են գերեզմանաքարերի վրա, այլև հիշատակվելու են պատմության դասագրքերում։ Սա նշանակում է, որ դարեր անց մեր ապագա սերունդները հիշելու են այդ մարդկանց, կարդալու են նրանց գործունեության մասին պատմության դասագրքերում, ֆիլմեր են դիտելու նրանց մասին։ Այսօր ինչպես ապրում են այդ գործիչները, այնպես էլ նրանց ապագայում հիշելու են սերունդները։

Հետևաբար պետական այրերը պետք է այնպես ապրեն, որ սեփական ժողովուրդների ու պետությունների համար փառք բերեն, հզորացնեն իրենց երկրներն ու ժողովուրդներին, որպեսզի ապագա սերունդները հիշեն նրանց հպարտությամբ և փորձեն նմանվել այդ գործիչներին։

Առօրեական իշխանական խաղերը, սեփական ժողովրդին մոլորեցնելու և խաբելու քայլերը՝ հանուն իշխանությունը պահելու կամ իշխանության գալու, պետք է հուշեն պետական-քաղաքական այրերին, որ նման գործելաոճով նրանք պատմության դասագրքերում մնալու են որպես սեփական ժողովրդին և պետությանը չծառայած, սեփական երկիրը թուլացրած անհատներ։ Ապագա սերունդները պարզապես, մեղմ ասած, չեն հարգելու այդ մարդկանց։

Սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ։ Թվում է, թե սա երկրորդական խնդիր է, երբ ապրում ես քո առօրեական հոգսերով ու խնդիրներով, բայց իրականում սա ամենակարևոր խնդիրն է։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերն ու ժողովուրդները, ովքեր ունեցել են հզոր առաջնորդներ և հզոր քաղաքական էլիտաներ, հենց նրանք էլ կարողացել են ապահովել անվտանգ, բարեկեցիկ և հզոր պետություններ իրենց ժողովուրդների համար։

Խնդրում եմ Աստծուն, մեզ՝ հայերին, տա այդքան ուժ և միտք։

Մհեր Ավետիսյան