Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան
Այսօր, Արցախի՝ 1991 թվականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։ Այժմ, սեփական քաղաքական գոյությունը պահպանելու համար, նա հայտարարում է, թե հարցը «փակված է» և պնդում է, որ Արցախը երբեք իրականում հայկական չի եղել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։ Պատմության խեղաթյուրումը պետք է մերժվի և դատապարտվի։ Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը։ Եթե յուրաքանչյուր ազգ պատմության ընթացքում համակերպվեր իր կորուստների հետ, աշխարհի քարտեզն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, իսկ երկրների թիվը՝ շատ ավելի քիչ։
Կա խաղաղություն որոնելու և արդարությունը զոհաբերելու միջև հիմնարար տարբերություն։ Ավելի քան 120 000 հայերի հարկադիր տեղահանումը Արցախից 2023 թվականին էթնիկ զտում էր, ոչ թե հարցի լուծում կամ պատմության ավարտ։ Միջազգային իրավունքը երաշխավորում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, իսկ Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտադրել է Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բերլգիայի խորհրդարաները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել նույն պահանջով։ Այս հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում»,-գրել է Օսկանյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է