Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Վաղվանից Կարմիր խաչը էլ չի գործի Բաքվում․ ի՞նչ վտանգներ կան հայ գերիների մասով

Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 3-ից, փաստացի, ամբողջ ծավալով դադարեցվում է գործունեությունը, բայց ֆունկցիոնալ տեսանկյունից Կարմիր խաչն այս ամիսների ընթացքում էլ չի կարողացել պատշաճ գործունեություն իրականացնել, վերջին մարդասիրական գործունեությունը հայ գերիների առնչությամբ իրականացվել է հուլիս ամսին։

«Արդեն երեք ամիս է, հայ պատանդները, որտեղ կան տարբեր իրավական կարգավիճակի անձինք, արտաքին աշխարհից ամբողջական մեկուսացվածության պայմաններում են գտնվում։ Չկա որևէ անկախ կամ գոնե չեզոք միջազգային դիտորդական մարդասիրական կազմակերպություն, որը այս ամիսներին անմիջական դիտարկման ճանապարհով կկարողանա հավաստիանալ այս անձանց ֆիզիկական, հոգեբանական վիճակի վերաբերյալ»,- նշեց Սահակյանը։

Սահակյանի խոսքով, Ադրբեջանը բոլոր արտաքին մասնագետների, դիտորդների մուտքը արգելափակել է, օտարերկրյա փաստաբանները ևս հնարավորություն չունեն տեսակցելու իրենց վստահորդներին։ Նման մեկուսացվածությունը հատուկ խոցելիություն է առաջացնում հայ պատանդների մասով։

«Այս ամենին գումարվել է մեկ այլ հարց, որը հասկանալի մեծացնում է ընտանիքների շրջանակում տառապանքները և անորոշությունը՝  նախաստորագրված համաձայնագրի տեքստը, որում որևէ դրույթ արտացոլված չէ հայ պատանդների վերադարձի վերաբերյալ։ Մենք ունենք ճակատագրերի առնչությամբ անորոշություն, ունենք փակ հաստատությունում պահվող հայ պատանդներ, այնպիսի երկրում, որտեղ կա խտրականություն, չկա միջազգային ներկայություն, որը կարող է մեղմել մարդու իրավունքների խախտումները»,- նշեց նա։

Հարցին՝ հիմա ադրբեջանական կո՞ղմն է կազմակերպում գերիների հարազատների հետ զանգերը, Սահակյանը նշեց․ 
«Այո, հեռախոսազանգերը ապահովվում են ադրբեջանցիների կողմից, բայց այստեղ կարևորը տեսակցելն է, տեսնել անձանց, հանդիպել և անմիջական դիտարկումների ճանապարհով հավաստիանալ, որ նրանք ֆիզիկապես և հոգեպես գտնվում են պատշաճ վիճակում»։

Նշենք, որ Բաքվի ռազամական դատարանում հայ գերիների շինծու դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայության։ Բացառապես պետական ալիքներով հեռարձակվող տեղեկատվության իսկությունը հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից: