Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Մեր ձևով» ուժը կարող է ընդդիմադիր դաշտում դառնալ թելադրող

«Մեր ձևով» շարժման հիմքում Ազգային բարեկեցության ծրագիրն է։ Ադ մասին ասել է «Մեր ձևով» շարժման աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է շարժումն ապաքաղաքական։

«Եթե մենք ուզում ենք ժողովրդի ավելի լայն զանգված ընդգրկել պրոցեսների մեջ, շատ կարևոր է, որ խնդիրները, որոնք մենք ցանկանում ենք լուծել, ոչ թե վերևից բարձրաձայնվեն՝ արդեն որպես որոշում կայացված, այլ դրանք լսեն ժողովրդից։ Այսինքն, ներքևից վերև»,- նշել է Ղումաշյանը՝ հավելելով, թե պետք է քննարկեն ժողովրդի հետ, հասկանան, թե որ խնդիրներն են ավելի արդիական, որ խնդիրներն են ավելի արագ լուծումներ պահանջում։

Գոհար Ղումաշյանը նաև հերքել է հնարավորությունը, թե Սամվել Կարապետյանն ինչ-որ պահի կարող է գործարքի գնալ ՀՀ գործող իշխանությունների հետ։

«Այդ տարբերակը հնարավոր չէ։ Մարդիկ, որոնք լավ են ճանաչում պարոն Կարապետյանին, գիտեն իր սկզբունքային լինելը։ Եվ գիտեք, նժարին այնքան կարևոր արժեք է դրված։ Մինչև վերջ գնալու ենք, և թող որևէ կասկածի առարկա չդառնա, շատ կարևոր է այս ամենը անընդհատ հնչեցնել, որպեսզի ժողովուրդը դա լսի։ Հենց դա են իրենք ուզում լսել։ Պարոն Կարապետյանը իր սկզբունքներում, իր համոզմունքներում շատ հստակ է և որպես գաղափարական առաջնորդ, կարողացել է այդ սկզբունքները նաև փոխանցել իր թիմի անդամներին, որ մենք, որպես «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներ, համոզված ենք մեր հիմնական նպատակների մեջ, մեր հնչեցրած գաղափարախոսության մեջ և ի նպաստ մեր երկրի զարգացման։ Ի շահ մեր երկրի անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը, վերջապես, միջազգային ասպարեզում և ընդհանրապես իր բարձր վարկանիշը կարողանա ապահովի»,- նշել է Ղումաշյանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ Սամվել Կարապետյանից ու իր ձևավորած շարժումից ակնկալիքները բավական մեծ են, որովհետև որպես ստարտային միավոր բավականին լուրջ առավելություններ
ունի, մասնավորապես, ունի մեծ ռեսուրս, հասարակության մեջ չկա բացասական ընկալում, քանի որ Սամվել Կարապետյանը իր հարստությունը Հայաստանում չի կուտակել։

«Լիդերների մեջ, ցավոք, խարիզմայի պակասը ակնհայտ է, ինչ մնում է ծրագրերին՝ հասարակությանը շատ մտահոգում են տնտեսական խնդիրները, բայց հասկանալի է նաև, որ այսօր թիվ մեկ հարցը պետության, հանրության համար մնում է անվտանգային խնդիրը։ Այդ ուղղությամբ ես չեմ տեսնում հստակ ծրագրեր»,- նկատել է Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ դեռ ժամանակ կա և այդ ուժը լուրջ պոտենցիալ ունի ու կարող է մի քանի ճիշտ քայլերի միջոցով ընդդիմադիր դաշտում դառնալ թելադրող, առանցքային ուժ։ Նրա դիտարկմամբ՝ այս ուժը դեռ ունի հստակ լիդերության խնդիր, բայց առաջին հերթին՝ հստակ ծրագրի, ճանապարհային քարտեզի խնդիր կա։

«Սամվել Կարապետյանը իշխանության հասնելուց առաջ պիտի, այսպես ասենք, դոմինանտ դիրքեր զբաղեցնի ընդդիմադիր դաշտում։ Առանց դրա չի ստացվի, իսկ դա նշանակում է, որ ինչքան ինքը հզորանա՝ ընդդիմադիր մյուս ուժերը կարող են փորձել են վնասել նրան, որպեսզի չկորցնեն ընդդիմադիր դաշտում լիդերությունը։ Իմ կարծիքով՝ սա է պատճառը, որ թեև Կարապետյանը արդեն բավական երկար ժամանակ է կալանավորված է, սակայն ընդդիմության կողմից ակտիվ պայքար նրա ազատության համար ես չեմ տեսնում»,- արձանագրել է Արմեն Բաղդասարյանը։

Ինքը՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը նշել էր, թե «Մեր ձևով» շարժման ստեղծմամբ, այսուհետ հայրենիքի օգտին կատարվող աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի առթիվ։

«Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ «Մեր ձևով»,- գրել էր Կարապետյանը։