Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Քաղաքականություն

Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է. ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարբերաբար ու ամենատարբեր հետազոտողների (այդ թվում՝ հատուկ ծառայությունների) կողմից անցկացվող սոցհարցումների անբաժանելի մաս են կազմում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշերի վերաբերյալ տվյալները: Հարկավ, նման տվյալներին, ամեն պարագայում, պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով (ով է հարցման պատվիրատուն, ինչ ընտրանքով է անցկացվել, որքանով այն զուտ քարոզչական հարցում չէ և այլն):

Բայց, բոլոր տեխնիկական ու քաղաքական վերապահումներով հանդերձ, վերջին շրջանի գրեթե բոլոր հարցումների պարագայում նշվում է մի քանի հիմնական կետ. ա) Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը շարունակում է ընկնել, բ) չնայած դրան, ընդդիմադիր հիմնական ուժերի ու լիդերների վարկանիշները չեն աճում, գ) հանրության մեջ տիրապետում են իշխանության նկատմամբ բացասական, հակաիշխանական տրամադրությունները:

Փորձենք մի փոքր ավելի հանգամանորեն դիտարկել նշված կետերն ու պատկերը:

Այն, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանն ու վերջինիս կողմից իրականացվող քաղաքականությանը, կարծում ենք, ակնհայտ է և առանց հարցումների. բավական է նստել ավտոբուս, մի կես ժամ սպասել կանգառում, շփվել բակային հարևանների կամ ծանոթբարեկամների հետ: Մի խոսքով, «մարդամեջ» դուրս գալ: Այդուամենայնիվ, սոցհարցումներն էլ վկայում են, որ, օրինակ՝ հանրության 75 տոկոսը չի վստահում կամ չի հավատում, որ Փաշինյանը, ենթադրենք, «վաշինգտոնյան թղթերով» խաղաղություն է բերել, կամ առհասարակ հնարավոր է «թղթային խաղաղություն»: Էլ ավելի շատ հայրենակիցներ՝ մոտ 95 տոկոսը, չի ցանկանում, որ սահմանադրական փոփոխություններ լինեն, այն էլ՝ Ալիևի պահանջով ու Անկախության հռչակագիրն ուրանալով:

Այս և նման տվյալներին արդեն անդրադարձել ենք նախորդ համարում: Ուստի, հիմա միանգամից ընդգծենք հիմնականը. հասարակության փաստացի գերակշիռ մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, դեմ է նրանց հիմնական քայլերին ու դրանց ուղղվածությանը:

Ինչ վերաբերում է իշխանության վարկանիշին, ընդհանրապես, ապա այն ուղղակիորեն շարունակում է ընկնել և, տարբեր մասնագիտական դիտարկումների համաձայն, արդեն 10 տոկոսից էլ ցածր է, մոտենում է հայտնի 7 տոկոսին, որով 2017-ին «Փաշինյանն ու ընկերները» հայտնվեցին ԱԺ-ում: Ընդ որում, կարծում ենք՝ արժե հատուկ ընդգծել, որ դա հիմնականում հենց Փաշինյանի վարկանիշն է: Եթե սոցիոլոգներն իրենց հարցումներում, օրինակ՝ դիտարկեն տարբերակ, որտեղ նշվի ՔՊ-ն առանց Փաշինյանի, ապա շատ ավելի տխուր արդյունքներ կստացվեն, այսպես ասենք՝ 1-2 տոկոսին ձգտող: Ի վերջո, ի՞նչ է ՔՊ-ն առանց Փաշինյանի: Քաղաքական առումով, կներեք, ոչինչ է, առավելագույնը՝ հանուն պարգևավճարման և էլիտարներում հիպոտեկային վարկերը փակելու համար մեկ տեղում հավաքված անձանց խումբ, որի ներկայացուցիչները, իրենց համար էլ զարմանալիորեն, հայտնվել են իշխանական լծակների մոտ:

Մի խոսքով, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը մոտենում է «գետնատարած» վիճակի:

Այլ հարց է, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության դեմ, տարբեր պատճառներով պայմանավորված, նույնպես չունեն վստահության բարձր աստիճան: Այսինքն, ընդդիմադիր ուժերի և լիդերների վարկանիշներն էլ բարձր չեն: Հատկապես իշխանական ճամբարի քարոզիչները մշտապես շեշտում են այս հանգամանքը, անգամ շրջանառում են թեզ, թե՝ տեսեք, չնայած ամեն ինչին, անձամբ Փաշինյանի վարկանիշը մյուսներին չի զիջում, անգամ բարձր է: Ասել կուզի՝ Փաշինյանը մրցունակ է, երրորդը, չորրորդը: Ավելին, քպականներին ոգևորում է, որ բոլոր հարցումներով նա առաջին տեղում է՝ թեկուզ 10-12 տոկոսով:

Բայց դա փոքր-ինչ մակերեսային և քարոզչական մանիպուլ յացիա է:

Խնդիրն այն է, որ նախ՝ Փաշինյանի այդ «մյուսներից բարձր» համարվող վարկանիշն այսօրվա սմքած վիճակին է հասել չափազանց մեծ բարձրությունից (օինակ՝ 2018-ի մայիսի, անգամ՝ դեկտեմբերի համեմատ): Այսինքն, Փաշինյանը անգամներով կորցրել է հանրության վստահությունը, էլ չենք խոսում հարգանքի և աջակցության մասին: Ու կորցրել է նաև մի բան խոստանալով, տրամագծորեն հակառակն անելով, հարկային, տուգանքային, գնաճային անդուր հետևանքներ ձևավորելով, ստերով ու հակասական հայտարարություններով: Իսկ դա գրեթե անհնարին է դարձնում նրա կողմից նույն հանրության վստահությունը նորից շահելու հնարավորությունը, մանավանդ հիմա՝ Սյունիքը «մեծ Թուրանի» միջանցքի տակ դնելու, Արցախը մոռանալու, Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավելու մոտեցումների ու դրանց ագրեսիվ քարոզչության պայմաններում:

Իզուր չէ ժողովուրդն ասում՝ մեկ անգամ խաբեցիր, ամո՛թ քեզ, երկրորդ անգամ խաբես, ամոթ ինձ: Կարծում ենք՝ մեր ժողովուրդը երրորդ նման փորձի շքեղությունն իրեն թույլ չի տա:

Գանք ընդդիմադիրներին: Որքան էլ որ հիմնական ընդդիմադիր ուժերի վարկանիշը ցածր է նշվում կամ դիտարկվում, պետք է այստեղ հաշվի առնել, որ նրանք, բոլորը միասին, Փաշինյանից անհամեմատ բարձր վարկանիշ ունեն: Իսկ, այ, Փաշինյանի սատելիտ «մարդ-կուսակցությունները» իշխանությանը գրեթե ոչինչ չեն տալիս:

Ավելին, եթե ընդդիմադիր ուժերը կարողանան հանդես գալ միասնական ճակատով (պարտադիր չէ մեխանիկական միավորմամբ, այլ հենց միմյանց դեմ չպայքարելու միասնականությամբ, գլխավոր հարցերում միասնական մոտեցումներով), ավելին՝ պարզ ու հստակ ներկայացնեն հանրությանը, որ իրենց ամենաառաջնային նպատակը իշխանությունից Փաշինյանի ու ՔՊ-ի հեռացումն է, ապա կա ենթադրություն, որ ընդդիմադիրների հանրագումարային վարկանիշը էապես կաճի, առավել ևս՝ հարգանքն ու աջակցությունը:

Եվ մեկ դիտարկում: Բոլոր հարցումներն անցկացվում են, այսպես ասենք, համեմատաբար սովորական ժամանակահատվածում: Մինչդեռ անմիջականորեն նախընտրական շրջանում հանրության տրամադրությունների բևեռացում է տեղի ունենում: Եվ մեծ հարց է, թե այսօրվա սոցհարցումային վարկանիշների տվյալներից այն ժամանակ ինչ կմնա, կամ դրանք ինչ փոփոխությունների կենթարկվեն, մանավանդ, եթե նկատի ունենանք ոչ միայն ընդդիմադիրների՝ միասնական ճակատով հանդես գալու, այլև նոր ուժի կամ ուժերի ասպարեզ ելնելու իրական հնարավորությունը:

Ամեն պարագայում, Փաշինյանը, կարելի է ասել, իր 7 տոկոսի շրջածիրում է: Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիրներին, ապա նրանք առանձին-առանձին, ինչպես նաև միասին աշխատելու շատ ու շատ բան ունեն: Հենց այնպես, ինքն իրեն ոչինչ չի լինելու: Համաձայնեք՝ այն իրավիճակում, երբ հանրության գերակշիռ մեծամասնությունը չի ընդունում գործող իշխանությանն ու այդ իշխանության վարած քաղաքականությունը, երբ դեմ է ազգային ու պետական նվաստացմանը, ու սրան գումարած, որ նույն հանրության ընդդիմադիր տրամադրված հատվածի մի զգալի մասն, ըստ հարցումների, չի կողմնորոշված, հաստատ լուրջ անելիքներ կան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում