Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

ՀՀ-ն չի օգտագործում ԵԱՏՄ ողջ պոտենցիալը, խաղաղության խաչմերուկը բլեֆ է․ Տնտեսագետ

Հայաստանը դեպի ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ հակադրությունը վերջին օրերին նորից հայտնվել է օրակարգում․ այս անգամ թեման շոշափել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրատվամիջոցների նախաձեռնությամբ։

Պաշտոնյան նշել է՝ Հայաստանը պետք է կշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը։

«Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա ես վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա, մանրակրկիտ կվերլուծվեն»,- հիշեցրել է նա։

Մինչ Հայաստանի հնարավոր քաղաքական ընտրության ու տնտեսական հեռանկարների մասին հարցադրումներին անդրադառնալը՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168am-ի հետ զրույցում խոսեց այսօրեական տնտեսական իրողությունների մասին։

«Հայաստանը հիմա չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ ողջ պոտենցիալը։ Շատերը, ովքեր տնտեսագիտությունից հեռու են, մտածում են, թե ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունը տոննաներով ԵԱՏՄ շուկաներ զանազան պարենամթերք կրելն է։ Դա ԵԱՏՄ հիմնական գործառույթը չէ,- նշեց Հրայր Կամենդատյանը և պարզաբանեց,- Օրինակ, Հայաստանը կարող է և օրենսդրորեն հնարավորություն ունի ԵԱՏՄ երկրների տարածքում պետական տենդերների մասնակցել։ Այսինքն՝ հայաստանյան պետական կամ մասնավոր կառույցը կարող է, ենթադրենք, Ռուսաստանում, կամ Բելառուսում մասնակցել տենդերների։ Շուկան դա է»։

Տնտեսագետն իրական տնտեսական առաջընթացի, մասնագիտական ներուժի չօգտագործված հնարավորություններ է տեսնում այս համատեքստում։

Արձագանքելով Ալեքսեյ Օվերչուկի արձանագրումներին՝ Հրայր Կամենդատյանը հստակեցրեց․

«Նրա հնչեցրած կիսաքաղաքական, չարագուշակ պնդումներն անիմաստ են, բայց ինչ վերաբերում է «ԵԱՏՄ-ԵՄ» հակադրությանը, ապա Հայաստանն այսօր իր արտահանման, ներմուծման իմաստով, առանց ԵԱՏՄ-ի հետ կապերի, կանգնելու է լուրջ խնդրի առաջ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք հսկայական արտաքին պարտք, որը պետք է սպասարկել։ Այդ արտաքին պարտքի սպասարկումը դեռևս էժան է, որովհետև մենք արտաքին պարտքի սպասարկմանն օժանդակող որոշակի գործընթացների մասնակից ենք։

Այս իմաստով Հայաստանը Եվրոպական միությունում չունի իր ապրանքային խմբերի երաշխավորված վաճառքի հնարավորություն, տեխնիկական, սերտիֆիկացիայի պահով, և, բնականաբար, Հայաստանում գոնե առնվազն 20-25 տարի մինչև հսկայական տեկտոնական տնտեսական շարժեր կլինեն (հույս ունենք, էլի), նոր այդ դեպքում կարող է մտածել ինչ-որ նոր կառույցի մեջ մտնելու մասին»։

Տնտեսագետը հավելեց՝ դեռևս ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրելու հնարավորությունները չեն համակշռում ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորությունները։

Արդյո՞ք այդ տեկտոնական շարժերի համատեքստում դիտարկում եք «խաղաղության խաչմերուկ»-ը՝ հետաքրքրվեցինք մասնագետից։

Ի պատասխան՝ նա նկատեց․ «Այդ «խաղաղության խաչմերուկ»-ի հետ կապված խնդիրը նայեք՝ որն է 10 օր է անցել «հուշագիրը» ստորագրելուց հետո, և 10 օր անց Չինաստանում 2 ստորագրողներն էլ տրամագծորեն հակառակ վարքագիծ դրսևորեցին ու մեկնաբանություններ արեցին։

Այսինքն՝ այն տարփողումը, թե հուշագիրը խաղաղություն է բերելու, տնտեսական մեծ շարժեր է բերելու, բլեֆ է, և այն ընդամենն ընտրական նպատակներով փորձելու են երկրի ներսում օգտագործել։

Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։